Մադագասկարում ժանտախտի բռնկումը, որի հետևանքով արդեն 74 մարդ է զոհվել, կարող է տևել մինչև 2018 թ. ապրիլ: Այս մասին ասվում է Ռուսաստանի սպառողների իրավունքների և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության հաղորդագրության մեջ:
«Պաշտոնական տվյալներով՝ ընթացիկ տարվա հոկտեմբերի 17-ի դրությամբ գրանցվել է ժանտախտով վարակվելու 805 դեպք, 74-ը՝ մահացու ելքով: Մադագասկարի համաճակարաբանների կանխատեսմամբ՝ բռնկումը կարող է տևել մինչև 2018 թ. ապրիլ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Միջազգային Կարմիր խաչը Մադագասկարում ժանտախտով վարակվածության դեպքեր է արձանագրում 2017 թ. օգոստոսից: