Thursday, 25 04 2024
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են

Սարգսյանի իշխանության լրացուցիչ ժամանակը

Ժնևի հանդիպումից հետո Սերժ Սարգսյանի հայտարարությունը հայ համայնքի հետ հանդիպմանը վկայեց այն մասին, որ Սարգսյանի համար այդ հանդիպումն իշխանության 2018-ի խնդրի որոշակի քարտ-բլանշ էր, որը Մինսկի խմբի մակարդակով հանդիսացավ Մոսկվայում ավելի վաղ ստացած նրա քարտ-բլանշի շարունակությունը կամ ամբողջացումը: Դրա վկայությունն այն է, որ Ժնևի հանդիպումը գործնականում ոչ միայն ճնշում չբերեց Հայաստանի վրա, այլ նաև շվեյցարահայ համայնքի հետ հանդիպմանը ելույթում Սարգսյանն իրեն թույլ տվեց փափուկ ուժի դրսևորում Ալիևի նկատմամբ: Փափուկ ուժը ինքնավստահության դրսևորում էր՝ ի տարբերություն շանտաժային տոնայնություն ունեցող ալիևյան հայտարարությունների, որ նախորդում էին Ժնևին: Ընդ որում, հետաքրքիր էր Ալիևի օգնական Մամեդովի արձագանքը, որը ասաց, թե Սարգսյանը իր ելույթով բարձրաձայնելով հանդիպման մասին՝ խախտել է լռելու պայմանավորվածությունը:

Բանն այն է, որ խոսելու առանձնապես թեմա հանդիպումից հետո չկար, և այդ իմաստով Սերժ Սարգսյանի ելույթն առանձնապես պարունակում էր իշխանական կամ քաղաքական պլանների տողատակ, քան կարգավորման հարցում որևէ զարգացում: Պատահական չէ, որ Բաքուն էլ բավարարվեց զուտ իր ներքին սպառման համար անհրաժեշտ արձագանքով: Ամբողջ հարցն այն է, թե ինչ բովանդակության պլան կամ, այսպես ասած, Ա, Բ, թե որևէ այլ պլան է Սարգսյանն արժանացրել Մինսկի խմբի համանախագահության հավանությանը: Այդ պլանը նրա գնա՞լն է ենթադրում, թե՞ իշխանության մնալը: Սակայն դա չի նշանակում, որ Սարգսյանը կբացի հավանության արժանացած պլանը մոտակայքում:

Նախ՝ ֆորս-մաժորը ժամանակակից աշխարհում ոչ միայն բացառված չէ, այլև նույնիսկ մեծ հավանականություն ունեցող երևույթ է: Հետևաբար Սարգսյանը կարող է ստիպված լինել փոխել պլանները: Մյուս կողմից՝ ինքնին այդ հանգամանքը՝ պլանների անորոշությունը, կառավարման գործիք է հատկապես Հայաստանի համակարգի պայմաններում: Դրանով նա առնվազն թեստավորում է իշխանությունը, այն էլ՝ ամենօրյա ռեժիմով: Սարգսյանը չի հրաժարվի այդ գործիքից: Առավել ևս, որ արտաքին դաշտում ստացել է որոշակի հավանություն:

Այդ կոնտեքստում հետաքրքիր է դառնում ԵՄ-ի հետ համաձայնագրի շուրջ իրավիճակը: Երևանը կարծես թե առանձնապես չի փորձում Եվրամիության վրա ճնշում բանեցնել համաձայնագրի նոյեմբերյան ստորագրման հնարավոր տեխնիկական խնդիրների մասով, որ նշմարվում են ԵՄ-ում: Սերժ Սարգսյանը կարծես թե այդ մասով, այսպես ասած, փոխանակում է կատարել՝ Ժնևում հավանության արժանացնելով իր պլանները, դրա դիմաց Բրյուսելում ազատություն տալով Եվրամիության պլաններին, որոնք կարծես թե բախվում են ներեվրոպական խնդիրների: Ընդ որում, այդ խնդիրների մասով իրավիճակը կարող է ներազդող գործոնների առումով լինել Եվրամիությունից դուրս, այդ թվում՝ Ռուսաստանում:

Սարգսյանը այդպիսով եվրոպացիներին կարծես ժամանակ է թողնում Ռուսաստանի հետ խնդիրների մասով՝ ստանալով դրա դիմաց լրացուցիչ ժամանակ իր իշխանության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում