Հյուսիսային Կորեայի իշխանություններն ԱՄՆ-ին առաջարկել են խաղաղ գոյակցություն Հյուսիսային Կորեայի «անշրջելի» միջուկային կարգավիճակի ճանաչմամբ: Այս մասին հայտնում է «Նոդոն սինմուն» թերթը:
«Առավել ռացիոնալ է ճանաչել Հյուսիսային Կորեայի անշրջելի միջուկային կարգավիճակը և խաղաղ գոյակցության ուղի փնտրելը: Մենք միայն խորհուրդ ենք տալիս, ոչինչ չենք պարտադրում»,- ասվում է տեքստում:
Թերթը գրում է, որ երկու երկրների «միջուկային հակամարտության աղբյուրը» Փխենյանի նկատմամբ Վաշինգտոնի թշնամական քաղաքականության մեջ է:
«Նոդոն սինմուն»-ը Հյուսիսային Կորեայի կենտրոնական թերթն է: