Thursday, 25 04 2024
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը

Ռոբերտ Հարությունյանն ու Վլադիմիր Ռախմանինը կարևորել են ԵԱՏՄ և ՄԱԿ-ի ՊԳԿ համագործակցությունը

ՀՀ նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ/FAO) տնօրենի տեղակալ, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային բյուրոյի ղեկավար Վլադիմիր Ռախմանինին:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ համագործակցությունը և իր երախտագիտությունը հայտնել Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում բազմաբնույթ ծրագրերի իրականացման գործում կազմակերպության կողմից ցուցաբերվող աջակցության համար:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ՄԱԿ-ի շրջանակներում իրականացվող բարեփոխումներին, կայուն զարգացման, պարենի անվտանգության, կլիմայի փոփոխության, աղքատության կրճատմանն առնչվող խնդիրներին:
Երկուստեք կարևորվել է ԵԱՏՄ և ՄԱԿ-ի ՊԳԿ համագործակցությունը գյուղատնտեսական ոլորտի կարգավորման դաշտին առնչվող փոխգործակցության համատեքստում:

Կողմերը համոզմունք են հայտնել, որ իրավապայմանագրային դաշտի զարգացումն ավելի կխթանի համագործակցությունը Հայաստանի և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև և կնպաստի նոր ծրագրերի մեկնարկին:

Վլադիմիր Ռախմանինը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը շարունակական աջակցության համար և հույս է հայտնել, որ Հայաստանն ակտիվ մասնակցություն կբերի ծրագրերի մշակման գործընթացում՝ 2018թ. կեսերին Վորոնեժում կայանալիք տարածաշրջանային հերթական հանդիպման շրջանակներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում