Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր 2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված և մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 10-ի՝ Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Վարդգես Գևորգյանի, Մանվել Աթոյանի, Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Խաչատուր Գիշչյանի և Կարո Եղնուկյանի մասերով միացված գործով առաջին նիստը հետաձգվեց:
«Պետք է մեկ մեղադրական եզրակացություն լինի, հետևաբար, դատախազը պետք է կազմի այն: Դրանում յուրաքանչյուրի մեղադրանքը պետք է նկարագրված լինի: Մինչդեռ չունենք նման բան, հնարավոր չէ այս կերպ դատական նիստ անցկացնել, սա նորամուծություն է»,-լրագրողների հետ զրույցում ամբաստանյալներից Կարո Եղնուկյանի շահերի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանն այսպես մեկնաբանեց գործի քննության նորովի մեկնարկը: