Ամստերդամում հասարակական կարգը խախտողին ոստիկանական շունը վնասազերծել է հայտնի Ռեյկսմուզեում թանգարանի մոտ։ Կենդանու համբերությունը հատել է, երբ խուլիգանը սկսել է հանչել իր վրա։ Շունը հանել է նրա տաբատը։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, սևամորթ տղամարդը մոտեցել է 4 ոստիկաններից կազմված խմբին և սկսել նրանց ագրեսիայի դրդել։ Իրավապահները փորձել են խուսափել կոնֆլիկտից, սակայն խուլիգանը չի հանգստացել։ Խուլիգանի վրա ազդեցություն չի ունեցել նույնիսկ նրա դեմ կիրառված գազային ցողաշիթը։
Խուլիգանն այնուհետև անցել է ոստիկաններին ուղեկցող շանը զայրացնելուն, վերջինս վճռական գործողությունների է դիմել։