Հայտնի է դարձել Լեոնարդո Դի Կապրիոյի նոր նախաձեռնության մասին։ Դերասանը որոշել է զգալի գումար ներդնել «Առանց մսի» ֆիրմայում, որը մտադիր է «բուսական մսի» լայնածավալ արտադրություն սկսել։
Արտադրանքն իրենից կներկայացնի փոխարինող, որը կարտադրվի բույսերից։ Մսին փոխարինելու նպատակն է CO2 գազերի արտանետման կրճատումը, ինչը համարվում է մոլորակի կլիմայի տաքացման գլխավոր պատճառ։
«Առանց մսի» նախագիծը մեկն է այն բազմաթիվ նախագծերից, որոնց աջակցում է Լեոն՝ էկոլոգիայի բարելավման նպատակով։