Երևանին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկել էր «Սասնա ծռեր» խմբի 10 անդամի և Կարո Եղնուկյանի գործով դատական նիստը: Արտուշ Գաբրիելյանը նիստի մեկնարկին հայտարարեց, որ ամբաստանյալներից Խաչատուր Գիչյանի ինքնազգացողությունը վատացել է և նրա համար դատարան շտապօգնություն է կանչվել: Նրան տեղափոխել հիվանդանոց, հնարավոր է, որ նրան վիրահատեն:
Հաշվի առնելով այն, որ ամբաստանյալ Խաչատուր Գիչյանը չի կարող մասնակցել նիստին, դատարանը որոշում կայացրեց նիստը հետաձգելու:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին: