Ամերիկյան Bigelow Aerospace ընկերությունը, որը զբաղվում է փչովի կոնստրուկցիաների ստեղծմամբ, մտադիր է Լուսնի ուղեծրում տեղադրել բացառիկ փչովի մոդուլ՝ տիեզերագնացների կյանքի համար։ Նախագծի իրականացումը նախանշված է 2022 թվականին։
Ընկերության մասնագետները նշում են, որ կոնստրուկցիայի գլխավոր առանձնահատկությունը կլինի դրա թեթևությունն ու կոմպակտությունը։ Փչովի մոդուլը կունենա 14 մ երկարություն, տրամագիծը կազմի մոտ 7 մ։ Այնտեղ կարող է տեղավորվել 6 տիեզերագնաց։
Ուղեծրային կայանը Երկրի արբանյակի ուղեծիր դուրս կբերի Vulcan 562 հրթիռակիրը, որից հետո մոդուլն օդով կլցվի հենց տիեզերքում։
Նոր նախագծվող մոդուլը Միջազգային տիեզերակայանից փոքր 330 անգամ։