2016 թվականին ամեն օր մահացել է մինչև 5 տարեկան մոտ 15 հազար երեխա, որից 7000-ը՝ նորածին։ Այս մասին են վկայում ՄԱԿ-ի զեկույցի տվյալները։
Փաստաթղթից պարզ է դառնում, որ 2016 թվականին մինչ 5 տարեկան մահացած երեխաների թիվը եղել է նվազագույնը դիտարկումների ողջ պատմության մեջ և կազմել 5.6 մլն, մինչդեռ 2000 թվականին ցուցանիշը կազմել է 9.9 մլն։
Նշվում է սակայն, որ վերջին 16 տարում նորածինների թվում մահացության ցուցանիշը աճել է՝ 41-ից դառնալով 46 տոկոս։
Փոքրիկների մահվան հիմնական պատճառներ են դարձել ծննդաբերական բարդությունները, թոքաբորբը և փորլուծությունը։
ՄԱԿ-ի տվյալներով՝ մանկական մահացության առավել բարձր մակարդակ է դիտվել Հարավային Ասիայում (39 տոկոս) և Աֆրիկայում՝ Սահարա անապատից հարավ (38 տոկոս)։
Մանկական մահացության առավել բարձր ցուցանիշներն ունեն Հնդկաստանը (24 տոկոս), Պակիստանը (10 տոկոս), Նիգերիան (9 տոկոս) և Եթովպիան (3 տոկոս)։