Երիտասարդ զբոսաշրջիկը ողջ է մնացել Նիագարայի ջրվեժն ընկնելուց հետո։ Daily Mail-ի հաղորդմամբ՝ 10-ամյա տղան դիրքավորվել էր դիտահարթակի շուրջ անցնող ճաղավանդակի վրա, որպեսզի մայրը լուսանկարեր իրեն։ Տղան կորցրել է հավասարակշռությունն ու ընկել 30 մետր բարձրությունից։
Դեպքը տեղի է ունեցել Կանադայի Օնտարիո նահանգի տարածքում։ Մոտակայքում պարեկող փրկարարներին հաջողվել է տղային արագ դուրս բերել ջրից ու հոսպիտալացնել։
Նրա մոտ բազմաթիվ վնասվածքներ էին ախտորոշել։ Սկզբում հաղորդվել էր, որ երեխայի կյանքի վտանգ է սպառնում, սակայն այնուհետև հանրությանը հանգստացրել էին՝ հայտարարելով, որ տղան գտնվում է ծանր, սակայն կայուն վիճակում։