Saturday, 20 04 2024
Տավուշի մի շարք գյուղերի բնակիչներ Կիրանցի հատվածում փակ են պահում միջպետական ճանապարհը
Անկարայում փոթորիկը տապալել է ծառեր և քանդել տանիքներ
19:30
ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի

Լեհաստանի արտգործնախարարի որոշիչ այցը

Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ հոկտեմբերի 20-ին Հայաստան կայցելի Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշչիկովսկին: Այցի ընթացքում նա հանդիպում կունենա Հայաստանի ղեկավարության հետ, կքննարկվեն տարբեր հարցեր, ինչպես սովորաբար լինում է արտգործնախարարների այցերի ընթացքում: Բայց Լեհաստանի արտգործնախարարի այցը ամենևին չի դասվում, իհարկե, սովորական այցերի թվին, և հատկապես ներկայիս ժամանակահատվածում, երբ Հայաստանը գնում է ԵՄ հետ շրջանակային համաձայնագրին ընդառաջ, որի ստորագրումը սպասվում է նոյեմբերի 24-ին Բրյուսելում տեղի ունենալիք գագաթնաժողովում:

Վերջին օրերին, սակայն, այդ կապակցությամբ շրջանառվում են տարբեր տեղեկություններ, որոնք հավանական են համարում ստորագրման հետաձգումը՝ կա՛մ քաղաքական, կա՛մ տեխնիկական պատճառներով, թեև դժվար է պատկերացնել, որ նման իրադարձությունը չեղարկվի զուտ տեխնիկական պատճառից ելնելով: Տեխնիկականը կարող է լինել պատճառաբանություն, ոչ թե պատճառը. պատճառը լինում է քաղաքական: Եվ առավել ևս նման պայմաններում Լեհաստանի արտգործնախարարի հայաստանյան այցը ստանում է բազմակի հետաքրքիր երանգ:

Բանն այն է, որ Լեհաստանը ոչ միայն պարզապես Եվրոպայի համեմատաբար նոր, բայց արդեն բավականին առաջատար քաղաքական դիրքեր ունեցող պետությունն է և թերևս եվրոպական քաղաքականության լոկոմոտիվը արևելաեվրոպական գոտում, այլ նաև հենց ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի, այսպես ասած, առանցքային դերակատար պետությունը: Իսկ Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը ստորագրվելու է հենց ԱլԳ ծրագրի շրջանակում և համատեքստում: Եվ այն տեղեկությունների ֆոնին, որ տարբեր աղբյուրներ շրջանառում են հնարավոր հետաձգման մասին, Լեհաստանի արտգործնախարարի այցը Հայաստան կարծես թե հուշում է իսկապես, այսպես ասած, ոչ օրդինար մի վիճակի մասին, որն առկա է, և որը հարթելու կամ հասկանալու, կամ փոխըմբռնելու համար Երևան է ժամանում Լեհաստանի արտաքին գործերի նախարարը: Մնում է հասկանալ՝ նա Երևան է ժամանում, այսպես ասած, Բրյուսելի «տեխնիկական» ուշացման համար Հայաստանին պատասխան կամ բացատրություն տալո՞ւ, թե՞ Հայաստանում կա ինչ-որ խնդիր, և Լեհաստանի արտգործնախարարը ժամանում է այդ խնդիրը հասկանալու, Հայաստանից բացատրություն լսելու:

Իրավիճակը, մեղմ ասած, հաճելիներից չէ ամեն դեպքում, որովհետև, եթե անգամ բացառվում է 2013-ի կրկնությունը՝ մի շարք, արդեն իսկապես տեխնիկական հանգամանքների բերումով, որ առկա են Հայաստանի ներկայիս կարգավիճակի մասով, այդուհանդերձ այն, որ Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման գործընթացը անգամ այդ պարագայում ենթարկվում է նմանօրինակ առնվազն տեղեկատվահոգեբանական էքսցեսների, արդեն իսկ ոչ մի լավ բանի մասին չի խոսում:

Ինչի մասին կխոսի Լեհաստանի արտաքին գործերի նախարարը Հայաստանում՝ ներկայումս դժվար է ասել, և պարզ կլինի շատ քիչ ժամանակ անց, սակայն կարևորն, իհարկե, այն չէ, թե ինչի մասին է խոսվելու, այլ այն, թե ինչ արդյունք է տալու խոսակցությունը: Ակնկալվող նվազագույն արդյունքը ներկայումս համաձայնագրի ստորագրումն է նախատեսված ժամկետում: Եթե դա տեղի չունենա, ապա անկասկած է, որ դրանից տուժելու է առաջին հերթին ո՛չ Եվրոպան, ո՛չ Հայաստանի իշխանությունը, այլ Հայաստանի հանրության շրջանում եվրաինտեգրացիայի գաղափարը:

2013-ից հետո 2017-ին նմանօրինակ ընթացքը, և անգամ հետաձգումը, եթե նույնիսկ դա լինի վերջին հետաձգումն, ու փաստաթուղթը ստորագրվի, ասենք, դեկտեմբերին կամ 2018 թվականին, բերելու է եվրաինտեգրացիայի քաղաքականության հանդեպ հանրային անլուրջ ընկալման նոր չափաբաժին: Դրա հետևանքն առանձնապես մեկնաբանելու կարիք չունի, և առանձնապես դժվար չէ հասկանալ, թե ովքեր են այդ անլրջացման շահառուները: Բոլոր դեպքերում, մի բան, թերևս, երկու կարծիք չի թողնում, որ «Արևելյան գործընկերության» ծրագրի, այսպես ասած, առանցքային գեներատոր հանդիսացող պետության արտաքին գործերի նախարարի այցը Հայաստան՝ նոյեմբերյան գագաթնաժողովից առաջ լինելու է իսկապես որոշիչ Հայաստան-ԵՄ համաձայնագրի ճակատագրի հարցում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում