Thursday, 28 03 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար

Վանաձորում վարչապետի մեգապրոեկտները կհարվածեն առանձին անհատների շահերին

Նախօրեին վարչապետ Կարեն Կարապետյանը այցելել էր Վանաձոր։ Մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացվել է Վանաձորի ընդհանուր զարգացման հայեցակարգը, որը քաղաքի իշխանությունների հետ համագործակցությամբ մշակել են Պալերմոյում և Մոսկվայում գործունեություն ծավալող փորձառու մասնագետները:

Հայեցակարգի քննարկումից և հաստատումից հետո նախատեսվում է մշակել քաղաքի զարգացման «մաստեր պլանը», որով ընդգծվելու են նաև ներդրումների համար գրավչություն ներկայացնող վայրերը: Հայեցակարգի հեղինակները ներկայացրել են այն պոտենցիալ վայրերը, որոնք կարող են ապագայում դառնալ զվարճանքի կենտրոններ: Հայեցակարգով նախատեսվում է Վանաձորում ստեղծել ամառային և ձմեռային հանգստի գոտիներ, կառուցել հեծանվային ճանապարհ, սահուղիներ և այլն: «Անհրաժեշտ է այնպես անել, որպեսզի բիզնեսի համար ստեղծենք բարենպաստ պայմաններ, որ նա ցանկանա այստեղ գործել: Այսօր կան կոնկրետ ներդրողներ, ովքեր պատրաստ են Վանաձորում ներդրումներ իրականացնել, և մենք պետք է նրանց ուղղորդենք, ներկայացնենք հստակ ծրագրեր»,- հանդիպման ժամանակ ասել է Կարեն Կարապետյանը:

Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանին վարչապետի այս հայտարարությունները, Պալերմոյի փորձը, առաջատար մասնագետներն ընդամենը ամպագոռգոռ հայտարարություններ են։ «Ես իրենց գործողություններում չեմ տեսնում որևէ բան, որով կարելի է զուգահեռ անցկացնել Պալերմոյի կամ Մոսկվայի հետ։ Շարունակելով վատ ավանդույթները, քաղաքի արտաքին տեսքն աղճատելով, հետո արդարանալով, թե դրանք վաղուց են այդպես եղել, վաղուց են սեփականաշնորհվել, հեռուն չենք գնա։ Պահի տակ հայտնվում են մարդիկ, ովքեր սկսում են շենքեր քանդել և պարզվում է, որ նրանք շատ վաղուց ունեն սեփականաշնորհման վկայական։ Հիմա եթե Պալերմոյից գան և փորձեն Վանաձորում եվրոպական չափանիշներով ինչ-որ բան կառուցել, ապա միանշանակ սեփականության և սեփականության վկայականի հետ կապված խնդիրներ են առաջանալու և պարզ չէ, թե ոնց են այդ խնդիրները լուծվելու։ Եվ հետո պարզ չէ, թե ինչպես են իրենք պատրաստվում Վանաձորում մեգապրոեկտներ իրականացնել, երբ անգամ մի հասարակ մայթի հարց չեն կարողանում լուծել։ Եվ հետո այդ մեգապրոեկտները հարվածելու են մի շարք անձանց շահերի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մարուքյանը։

Մեր զրուցակցի խոսքերով՝ հարց է նաև, թե այդ ռեսուրսը կա՞, թե՞ ոչ, որքանով են իրատեսական այդ պոտենցիալ ներդրողները։ «Մի տեսակ ամպագոռգոռ հայտարարություններ են այդ խոստումները։ Մենք էլի ենք ականատես եղել վարչապետների, ովքեր եկել են Վանաձոր, ներդրումների խոստումներ են տվել, խոստացել են ճոպանուղու տարածքը վերածել զբոսաշրջության կենտրոնի, ալպիական հովիտների հետ զուգահեռներ էին անցկացվում, բայց ինչպես ասում են՝ աչքը տեսածից է վախենում։ Դրա համար ոչ մի երաշխիք չկա, որ այս խոստումներն էլ կիրականանան»,- նշեց Մարուքյանը։

Ի դեպ, ուշագրավ է, որ և՛ մարզպետարանում կայացած խորհրդակցությանը, և՛ Վանաձորում իրականացված շրջայցին, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը չի մասնակցել։ Համենայնդեպս, կառավարության կայքում հրապարակված լուսանկարներում նա չկա։ Փոխարենը՝ բոլոր տեղերում վարչապետին ուղեկցում է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը։ Ստացվում է, որ քաղաքի զարգացման ծրագրերին ավելի շատ մասնակցում է, ներգրավված է մարզպետը, քան քաղաքապետը։ Եվ հարց է առաջանում, որ եթե նրա հանդեպ վստահություն չկա, ապա ինչու էր ՀՀԿ-ն այդպես «դոշ տված» նրան պաշտպանում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում