Thursday, 25 04 2024
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի

Մանկապարտեզը վերածվել է ՔԿՀ-ի. Եթե դանդաղ ուտեք՝ կսրսկվեք. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանի համար 32 մանկապարտեզի վերաբերյալ դժգոհությունները վերջին շրջանում հաճախակի են դարձել: Պարզվում է՝ այստեղ խմբերն անպատկերացնելի մեծ են՝ ընդհուպ մինչև 56 երեխա: Իսկ ծնողները դաստիարակներին երբեմն համեմատում են ոստիկանի հետ, մանկապարտեզը՝ քրեակատարողական հիմնարկի:

Նախակրթարանում տիրող իրավիճակը սաներից մեկի հոգեկան անդորրն է արժեցել. երեխան լուրջ սթրեսի է ենթարկվել և այժմ հաճախում է հոգեբանի մոտ:

5-ամյա փոքրիկի մայրը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Մանկապարտեզը և երեխաները» խմբում նկարագրել է, թե ինչպես իր կենսուրախ որդին մասնավոր մանկապարտեզից պետական տեղափոխվելուց ընդամենը օրեր անց անճանաչելիորեն փոխվել է, դարձել ինքնամփոփ, վախեցած ու հրաժարվել մանկապարտեզ գնալ:

«Սեպտեմբերին տղայիս հերթը հասավ պետական պարտեզում, ոչ բարով։ Նրան նկարագրեմ. կենսուրախ, շփվող, միշտ ու բոլորին իր շուրջը համախմբող։ Եթե որևէ մեկին տեսներ մենակ խաղալիս, էնքան կգնար կգար, մինչև այդ երեխան կմիանար իր խաղին։ Սեպտեմբերի 6-ից տեղափոխվեցինք այդ պարտեզ կոչվածը։ Չնայած և ես, և ամուսինս վախենում էինք չհարմարվեր խմբերի բազմաքանակ լինելու պատճառով: Բայց մոտ 10 օր շատ ուրախ և զվարթ գնում էր։ Ու ամեն օր և՛ տրամադրությունից ենք զգացել, և՛ հարցրել ենք. միանշանակ հավանել էր պարտեզը։

Սեպտեմբերի 17-ից սկսած հիմք դրվեց մեր մղձավանջին։ Տղաս առավոտյան արթնանում և չի ուզում տանից դուրս գալ: 2 օր ամուսինս համոզելով տարել է։ 3-րդ օրը ցանկություն հայտնեց, որ ես տանեմ` իր փոքր եղբոր հետ միասին։ Գնացինք։ Մեքենայից նույնիսկ դուրս չեկավ։ Ու վերջ!! Իմ շփվող, իմ ակտիվ Արենից բան չի մնացել։ Ամբողջ օրը վախեցածի պես տանն է։ Եթե ստվերս չի տեսնում, չգիտեմ ինչ վիճակի է լինում։ Հայրը չի կարողանում գնալ աշխատանքի, ստիպված իր հետ է տանում` այլ տարբերակ չկա։ Բացի դա` սկսեց ջերմել, ոչ մի կերպ չեմ կարողանում իջեցնել ջերմությունը։ Պարզվեց ապրումներից է։ Դիմեցինք հոգեբանի»,- գրել է երեխայի մայրը՝ Հ. Կ.-ն:

Տղան, որ ծնողներին ոչինչ չի պատմել, հոգեբանին վստահել է:

«Պարզվում է՝ այդ պարտեզ կոչված քրեակատարողականում, եթե երեխաները դանդաղ են ուտում ճաշը, դաստիարակը ասում է, որ բժիշկ են կանչելու, որ բոլորին սրսկեն։ Եթե ինչ-որ երեխա լաց է լինում, իրենց մամաներն ու պապաները չեն գալու իրենց հետևից և այսպես շարունակ։ Ըստ հոգեբանի` իրեն անձամբ չեն ուղղվել այդ խոսքերը, բայց քանի որ տղաս զգայուն է, իր վրա էլ է վերցրել։ Ես հասկանում եմ, խմբում 56 երեխա, դա արդեն աբսուրդ է։ Բայց մի՞թե կարելի է երեխաներին այդ աստիճան վախեցնել: Ո՞վ է պատասխան տալու երեխայիս հետ պատահածի համար»,- շարունակել է մայրը:

Մեզ հետ զրույցում Հ.Կ.-ն մանրամասնեց, որ ավագ որդին շաբաթ և կիրակի օրերին հաճախում էր ակրոբատիկայի և նկարչության դասերի, որոնցից նույնպես կտրականապես հրաժարվել է: Խանութ գնալու սիրելի զբաղմունքը նրան այլևս չի հետաքրքրում: «Տնից դուրս չի գալիս, նրա մոտ վստահության կորուստ է: Չգիտեմ՝ ինչ արեցին սրանք»,- հուզմունքը դժվարությամբ խեղդելով՝ ասաց 5-ամյա տղայի մայրը»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում