Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Կարեն Կարապետյան, նույն ինքը՝ Քսենյա Սոբչակ

Կրեմլը երեկ վերջնականապես որոշել է 2018-ի մարտին նշանակված նախագահական ընտրություններին չթույլատրել ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի մասնակցությունը: Մի կողմից՝ Նավալնիի մասնակցությունը կնպաստեր ընտրողների ակտիվությանը տեղամասերում ու կլեգիտիմացներ Պուտինի հաղթանակը, մյուս կողմից՝ իշխանությունները վախեցել են անկանխատեսելիության գործոնից՝ մանավանդ, որ թեկնածու Նավալնիի առաջ բացվելու էր դաշնային հեռուստաընկերությունների եթերը, և դժվար է պատկերացնել, թե ինչ կլիներ հասարակական կարծիքի հետ, եթե, օրինակ, Նավալնին ուղիղ եթերում մերկացներ Պուտինի կամ Մեդվեդևի կոռուպցիոն գործունեությունը:

Հենց երեկ պարզ դարձավ, որ նախագահական ընտրություններում առաջադրվելու է սկանդալային լրագրող Քսենյա Սոբչակը: Անկասկած, Սոբչակի «ընդդիմադիր» նախագիծը ծնվել է Կրեմլում և, այսպես ասած, Նավալնիի այլընտրանքային տարբերակն է, որը միտված է ընտրություններին ինտրիգայնություն հաղորդել, դրանց լեգիտիմություն հաղորդել՝ ընտրողների մասնակցության ցուցանիշը բարձրացնելով:

Սոբչակը պետք է «ծածկի» Նավալնիի պոտենցիալ ընտրողների դաշտը և տեղամաս բերի ընտրողներին, ովքեր դեմ են համակարգը ներկայացնող թեկնածուներին: Պատահական չէ, որ երեկ արդեն Քսենյան մտել է «դերի» մեջ՝ հայտարարելով, թե պատրաստ է ինքնաբացարկ հայտարարել, եթե առաջադրվի Նավալնին (ակնհայտ է, որ նման բան տեղի չի ունենալու), և գործարկելով Собчак против всех ինտերնետային կայքը: Ստացվում է, որ Քսենյան «նոր ոգի» է հաղորդելու ընտրական գործընթացին և իր ժպիտով լեգիտիմացնելու է Պուտինի վերարտադրությունը:

Ակամայից զուգահեռներ առաջացան հայկական իրականության, ավելի ճիշտ՝ Կարեն Կարապետյանի «նոր ոգու» հետ: Հայաստանի այս տարվա խորհրդարանական ընտրություններից տարիներ անց հիշվելու են հենց Կարեն Կարապետյանի կերպարը, նրա խոստումները և հատկապես ժպիտը, որով նա գերում էր համակարգի ավանդական դեմքերից կշտացած հասարակության ապաքաղաքականացված հատվածին ու որոշակի տանիք ունեցող կանանց: Եթե այնպես ստացվի, որ մյուս տարվա ապրիլին Կարապետյանը հրաժեշտ տա վարչապետի պաշտոնին, ապա կստացվի, որ նա ընդամենը մեկ առաքելություն ուներ՝ լեգիտիմացնել Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրությունը: Այլ խոսքով՝ Կարեն Կարապետյանը միանգամայն կարող է համապատասխանել Քսենյա Սոբչակի հայկական դերակատարությանը:

Արդեն այս ակամա զուգահեռը բացահայտում է Կարապետյանի իշխանական հայտի քաղաքական որակն ու անլրջությունը: Դրա մեղավորը հենց Կարեն Կարապետյանն է, ով անցած մեկ տարում ավելի շատ զբաղվել է PR-ով, քան քաղաքականությամբ: Հայաստանի հասարակությունը նկատել է Կարապետյանի անգամ ոճային առանձնահատկությունները, սակայն նրանից այդպես էլ չի լսել որևէ քաղաքական հայտարարություն, դիրքորոշում, նրա կողքին չի տեսել քաղաքական թիմ:

Ռուսաստանում շատերն են հետաքրքրված Քսենյա Սոբչակի անձով, սակայն որևէ մեկը չի հավատում նրա հաղթանակին: Եթե Հայաստանում կան մարդիկ, ովքեր հավատում են Կարեն Կարապետյանի իշխանական հայտին, ապա դա ամենևին լավ կարծիք չի ձևավորում մեր քաղաքական համակարգի որակի և հասարակական տրամադրությունների քաղաքական նշաձողի մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում