Չինաստանում 5 տարում տարբեր մակարդակների ավելի քան 125 հազար պաշտոնյաներ են ենթարկվել պատժի կուսակցական կարգապահության խախտման և կոռուպցիայի համար։ Այս մասին հայտարարել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտկոմի Կազմակերպչական բաժնի ղեկավարի տեղակալ Ցի Յույը, գրում է Interfax-ը։
Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ անցկացվել է 1,25 մլն ստուգում Չինաստանի կադրային աշխատողների նկատմամբ։
Այդ հայտարարությունն արվել է կուսակցություն XIX համագումարի շրջանակում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Չինաստանում արդյունաբերական արտադրությունը 2017 թվականի 9 ամիսներին աճել է 6.7 տոկոսով՝ անցած տարվա նույն ցուցանիշի համեմատ։