Բրիտանական BP ընկերության ղեկավար Բոբ Դադլին հայտարարել է, որ չի ակնկալում նավթային շուկայի վրա Քրդստանում տիրող իրավիճակի ուժեղ ազդեցություն։ Հայտնում է Financial Times-ը։
«Ես կարծում եմ, որ Քրդստանից մատակարարումների նվազեցման հարցը ինչ-որ դեր խաղում է նավթի գների վրա։ Դա մեծ դեր չէ, սակայն խաղում է», – հայտնել է Դադլին։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան Բաղդադի ու Թեհրանի հետ համատեղ ծրագրում են կասեցնել Իրաքյան Քրդստանից նավթի մատակարարումները։