ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) հետ ձկնաբուծարան է հիմնել, որում ներդրվելու է ջրի օգտագործման կիսափակ շղթայի տեխնոլոգիան: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Նրա խոսքով`այն շուտով կփորձարկվի, ինչի արդյունքում հնարավոր կլինի ոլորտի համար հիմնավորել այդ տեխնոլոգիաների ներդրման արդյունավետությունը. «Դա կարեւոր խնդիր է Արարատյան դաշտավայրում, եւ եթե այդ պիլոտային ծրագիրն ապացուցի, որ կիսափակ շղթան արդյունավետ է, մենք աստիճանաբար կզարգացնենք այդ ուղղությունը, ինչով կտնտեսենք նաեւ ստորգետնյա ջրերի օգտագործումը՝ պահպանելով ձկնաբուծությունը Հայաստանում»,-ասաց նախարարը:
Լուսանկարը՝ Photolure-ի