Tuesday, 23 04 2024
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում

Ամերիկացի դիվանագետները կոչ են արել Վաշինգտոնին պատժամիջոցներ սահմանել Բաքվի պետական պաշտոնյաների դեմ

Թրամփի վարչակազմը պետք է օգտագործի Մագնիտսկու օրենքը՝ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների ու կոռուպցիայի համար պատժելու նպատակով։ Այս մասին ասվում է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչի և ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալ Դևիդ Կրամերի հոդվածում, որը հրապարակվել է American Interest-ում։

Ադրբեջանում կիրառվում են կտտանքներ, քաղաքականապես մոտիվացված քրեական մեղադրանքներ, մարդկանց առևանգումներ և ահաբեկման այլ ձևեր, որպեսզի ստիպեն իրավապաշտպաններին, անկախ լրագրողներին ու կրոնական առաջնորդներին լռել, այդ խախտւմները չի կարելի անտեսել, հայտարարել է կոնգրեսական Քրիս Սմիթը։

Որպես նման օրինակ հոդվածում անվանվում է Turan գործակալության տնօրեն Մեհման Ալիևի գործը, ով ազատ էր արձավել կալանքից միայն 537 օրինագծի ընդունման սպառնալիքից հետո, որը նախատեսում է պատժամիջոցների սահմանում Ադրբեջանի պետական պաշտոնյաների նկատմամբ։

Մեհման Ալիևի դեմ քրեական գործն այդպես էլ չի դադարեցվել, նա մեղադրյալ է մնում շինծու հարկային մեղադրանքով։

Իշխանությունները շարունակում են կառավարության բոլոր քննադատների հետապնդումը։ Վերջին շաբաթներին ձերբակալվել են մի քանի տասնյալ գեյեր, ինչը խուճապ է առաջացրել ԼԳԲՏ համայնքում։

Ընդդիմության հանրահավաքի նախօրեին ձերբակալվել էին «Ժողովրդական ճակատ» կուսակցության մի քանի անդամներ, իսկ օրերս Կիևում Բաքվի հայցով ձերբակալվել էր լրագրող Ֆիկրետ Հուսեյնլին, ով երկու տարի առաջ ստացել էր Հոլանդիայի քաղաքացիություն։

Մինչ այդ Վրաստանում առևանգվել էր ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխտարլին, ում բռնի կերպով տեղափոխել էին Բաքու։

Հոդվածի հեղինակները կոչ են անում ԱՄՆ կոնգրեսին ընդունելու Սմիթ-ՄաքԳովերնի օրինագիծն ու մեծ լսումներ անցկացնել Ադրբեջանի հարցով։

Հոդվածագիրները նշում են, որ Թրամփի վարչակազմը պետք է Մագնիտսկու օրենքին համապատասխան պատժամիջոցներ սահմանի Բաքվի ոստիկանապետ Միրգաֆար Սեիդովի դեմ՝ երիտասարդ ակտիվիստների կտտանքների համար, ինչպես նաև պատժամիջոցներ սահմանի ոստիկանության աշխատակիցների, դատավորների և երկրի քաղաքական առաջնորդների դեմ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում