Thursday, 28 03 2024
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն

Կառավարությունը հաղթում է հասարակությանը. Սամվել Կարապետյանն իրավացի էր

Մինչ հայաստանյան մեդիա-փորձագիտական հանրության ուշադրության կենտրոնում է Սարգսյան-Ալիև հանդիպումն ու փորձ է արվում պարզել, հասկանալ, վերլուծել, թե ի վերջո՝ ում դիվանագիտական հաղթանակը կամ պարտությունն էր այն, Հայաստանում շարունակում է գների հաղթանակը հասարակության, շարքային քաղաքացիների հանդեպ:

Ընդ որում՝ այդ հաղթանակը շարունակվում է, այսպես ասած, ավանդական մարտավարությամբ՝ գները բարձրանում են, այն էլ՝ առաջին անհրաժեշտության ապրանքների, իսկ իշխանությունը դրանք միջինացնում է, այսպես ասած, ոչ առաջին օգտագործման ապրանքների «համախառն զամբյուղում» և հայտարարում, որ գնաճը մեծ չէ, այսպես ասած՝ նորմայի սահմաններում: Դիցուք մի օրինակ՝ թանկացել են կարագն ու պանիրը, միսը, թանկացել է բենզինը, և չի թանկացել հեռուստացույցը, լվացքի մեքենան, կոշիկի ներկը, սանրը: Իհարկե, առայժմ չի թանկացել, որովհետև եթե շարունակվի առաջին անհրաժեշտության ապրանքների այդ գնաճը, ապա կոշիկի ներկ և սանր վաճառողն էլ իր ապրանքը պետք է թանկացնի, որ կարողանա կարագ և պանիր գնել:

Եվ ուրեմն՝ դուք ամեն օր կամ ամեն շաբաթ գնում եք կարագ, որը թանկացել է վերջին շաբաթներին մոտ տասը, քսան տոկոսով, ինչպես առաջին անհրաժեշտության մի շարք այլ ապրանքներ, որոնք քաղաքացիները գնում են շատ հաճախ: Իսկ կոշիկի ներկ դուք գնում եք երկու-երեք ամիսը մեկ, մի քանի տարին մեկ գնում եք հեռուստացույց կամ սառնարան, լվացքի մեքենա, որոնք չեն թանկացել կամ թանկացել են շատ չնչին: Բայց իշխանությունը պաշտոնական վիճակագրության միջոցով միջինացնում է ամեն ինչ և բերում մի «չնչին» գնաճի, իսկ հետո ոտքի հանում Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին, որն էլ այդ «չնչին» գնաճը բերում է միջազգային շուկայում կամ տիեզերքում տեղի ունեցած և արձանագրված պատճառների:

Ահա այդ մեթոդով Հայաստանում գները շարունակում են պարբերական հաղթանակները հասարակության հանդեպ: Ավելի շուտ՝ ոչ թե գները, այլ Հայաստանի ապրանքային շուկան տնօրինող մի քանի օլիգարխները, որոնք հանդիսանում են մենատերեր կամ քվոտաների տերեր, որոնք սերտաճած են իշխանության հետ և հատկապես խորհրդարանական կառավարման մոդելում հանդիսանում են իշխող մեծամասնության, այսպես ասած, բազան:

Այս պարզ մեխանիզմով Հայաստանի քաղաքացիների հաշվին ապահովվում է բյուջեի կատարողականը, քանի որ այն կարող է ապահովվել երեք ճանապարհով՝ կա՛մ ստվերի դեմ խիստ պայքար, կա՛մ տնտեսական շոշափելի աճ և ներդրումներ, կա՛մ թանկացումներ: Ստվերի դեմ պայքարը չկա, ներդրումները չկան՝ ստեղծվում են միայն ներդրողների ակումբներ, որոնք, սակայն, իրենց, այսպես ասած, խաղով և արդյունքով ոչնչով չեն տարբերվում հայկական ֆուտբոլային ակումբներից, թեև դրանցից մեկի «ավագ» Սամվել Կարապետյանը հայտարարում էր, որ վարչապետ Կարեն Կարապետյանը «ամեն օր գոլ է խփելու»: Թեև նա, մեծ հաշվով, իրավացի է՝ Կարեն Կարապետյանի կառավարությունը գոլ է խփում, բայց, դժբախտաբար, առայժմ ավելի շատ հասարակության դարպասին կամ գրպանին, ոչ թե համակարգային այն արատների, որ տարիներ շարունակ խեղդել են այդ հանրության ստեղծագործական պոտենցիալը և այժմ հանրության գրպանից բյուջե են քամում կառավարության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում