«Վարչապետ Կարեն Կարապետյանը դեռ չի ստացել գործադիր իշխանության լիակատար հնարավորություն, նրանից շատ բան պահանջելն անիմաստ է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ հավելելով, որ վարչապետի գործունեության իրական պատկերն ակնհայտ կլինի 2018-ի աշնանը, երբ նա արդեն որպես երկրի առաջին դեմք կգործի իր լիազորությունների ողջ ծավալով։
Ահարոն Ադիբեկյանի խոսքերով՝ արդեն կանխորոշված է, որ Կարեն Կարապետյանը կշարունակի մնալ վարչապետ 2018-ից հետո։
Սոցիոլոգի խոսքերով՝ այն քաղաքագետները, ովքեր պնդում են, որ Կարեն Կարապետյանը չի շարունակի վարչապետությունը՝ անգրագետներ են։
Առավել մանրամասն՝ տեսանյութում: