Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Մինչև մեկ միլիոն ադրբեջանցի գտնվում է մեր կրակակետի տակ․ Վահան Բադասյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը:

-Պարոն Բադասյան, ինչպե՞ս եք գնահատում նախօրեին տեղի ունեցած Սարգսյան-Ալիև հանդիպումը: Այն ի նպաստ Հայաստանի՞ էր, թե ոչ, Սերժ Սարգսյանն այս հանդիպումից ավելի ուժեղացա՞ծ, թե՞ թուլացած դուրս եկավ:

-Սա հերթական հանդիպումներից մեկն է, որ արդեն բազմաթիվ անգամներ տեղի է ունեցել, և որևէ նոր բան պետք չէ սպասել: Պարզապես պետք է արձանագրենք հերթական հանդիպումը: Իհարկե այս հանդիպումները վնաս չեն, քանի որ հաճախակի հանդիպումները ի վերջո կարող են բերել կայուն խաղաղության: Այստեղ հարցն այն է, թե ինչպես պետք է լինի, որ Ադրբեջանի համար վիրավորական չլինի իրականության հետ հաշվի նստելը: Վերջին հաշվով, Ադրբեջանը պետք է իրականության հետ հաշվի նստի:

-Սա, ըստ էության, Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում վերջին հանդիպումն էր: Այս տարիներին ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ ավելի շատ ձախողումնե՞րն էին շատ, թե՞ ձեռքբերումները:

-Ոչ միայն Սերժ Սարգսյանի պաշտոնավարման, այլ ընդհանրապես Հայաստանի անկախացման 25 տարիների ընթացքում Հայաստանը բնական առաջընթաց ունեցել է, ժողովուրդը զարգանում է, բնական դինամիկա կա: Օրինակ, եթե մեկը մի կով է պահում, այդ կովը վաղը դառնում է երկու կով, նախկինում եթե տան պատուհանները փայտից էին, հիմա նորոգում են, եվրոպատուհաններ են դնում: Այսինքն՝ սրանք դինամիկ զարգացումներ են, բայց իշխանության դերն այդ առաջընթացի մեջ շատ չնչին է: Սա նույն դինաստիան է, որ ղեկավարում է Հայաստանը, և իշխանության դերակատարությամբ առաջընթաց, ցավոք սրտի, չգրանցվեց: Տնտեսական լծակների հանձնում տեղի ունեցավ, այսինքն՝ իշխանության կորստի, նաև տնտեսական անկախության կորուստ է տեղի ունեցել: Դա նախորդ երկու նախագահների օրոք տեղի ունեցավ, իսկ երրորդ նախագահի օրոք շարունակվեց այդ գործընթացը։ Մի անգամ նա ինքն իր լեզվով ասաց, որ արդեն հանձնելու շատ քիչ բան կա, ամեն ինչ հանձնված է: Մնացել էր երկաթուղին, որը հանձնվեց, որը որևէ դեր չկարողացավ խաղալ մեր տնտեսության համար, այլ, ընդհակառակը՝ փոխադրումները շարունակում են շատ թանկ լինել: Նաև գազի ոլորտի վերջնական հանձնումը եղավ, եղավ գազային խայտառակ պայմանագիրը, ԵԱՏՄ-ն ստեղծվեց, բայց ժողովրդի 90 տոկոսը չգիտի՝ ինչ է դա, նույնիսկ պատգամավորներ կան, որ չգիտեն, որ երրորդ երկրներից եկած մաքսային վճարներն ամբողջությամբ գնում են ռուսական բյուջե, իսկ թե այնտեղից մեզ որքան է վերադառնում, չգիտենք, վերադառնում է արդյոք առհասարակ, թե ոչ, քանի որ թափանցիկ չէ: Ինչևէ, հետընթացը շարունակվում է, շարունակվում է նաև արտագաղթը, տնտեսական ներքին բլոկադան։ Օլիգարխիայի կողմից կան մենաշնորհներ, ինչը բերում է աղքատության: Ամենակարևորը, անվտանգության հարցում մենք նույնպես ունենք հետընթաց: Այսօր բանակ մտնող սպաների, պայմանագրային ծառայողների թիվը պակասում է, բայց զարմանալի է՝ ինչու է ոստիկանության թիվն ավելանում, ինչու է տասը տարի առաջ և հիմա մեր ոստիկանության թիվը կրկնակի աճել: Տասը տարի առաջ պաշտոնապես եղել է 10 հազար, հիմա անցել է 30 հազարը: Ո՞ւր ենք գնում ընդհանրապես:

Վերադառնանք Սարգսյան-Ալիև հանդիպմանը, ես չեմ կարծում, որ այդ հանդիպումից որևէ բան կարելի է սպասել: Ինչ գործընթաց կատարվում է մեզ մոտ, նույնն էլ կատարվում է Ադրբեջանում։ Իլհամ Ալիևը խնդիր ունի տոտալիտար ռեժիմի պահպանման, բացի այդ, կա նաև կայսրության պահպանման խնդիր: Փաստացի դա թուրքական կայսրություն է, որ իր մեջ բռնի կերպով պահում է լեզգիներին, թալիշներին, քրդերին և մյուս ազգություններին: Ոչ միայն բռնի պահում է, այլ նաև ասիմիլյացիա է անում նրանց նկատմամբ, բոլորի անձնագրերում, 1937 թվականից սկսած ազգությունը գրում է ադրբեջանցի, բացի հայերից: Ադրբեջանն իր ամբողջ իշխանությունը հյուսել է նրա վրա, որ նա մինչև Զանգեզուր պետք է գրավի և ադրբեջանցիներին տա ամբողջ Արցախը, Զանգեզուրը և Գեղարքունիքի մի մասը: Սրանից նահանջելն իր համար կործանարար կլինի և նա միշտ պետք է պահի նախահարձակի դրոշը: Մենք տեսնում եք, որ դա մեզ էլ է բերում զոհեր, բայց իրեն ավելի շատ զոհեր է բերում, որի արդյունքում Ադրբեջանը գտնվում է ճգնաժամային վիճակի մեջ: Նա չի կարողանում գրավել Արցախը և Հայաստանի մի մասը, ինչպես նա հյուսել է, և պարզ է, որ իրեն ձեռնտու են նման հանդիպումները՝ մինչև Ադրբեջանի և՛ ժողովուրդը, և՛ իշխանությունը կարողանան մարսել և ընդունել արցախցիների ինքնորոշումը:

-Ժնևի հանդիպման վերաբերյալ Մինսկի խմբի հայտարարության մեջ չեն հիշատակվում Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները, որոնք վերաբերում էին շփման գծում վերահսկողական մեխանիզմների կիրառմանը։ Արդյո՞ք սա չի խոսում հայկական կողմի նահանջի մասին:

-Այդ պայմանավորվածություններն արդեն անցել են, քանի որ Վիեննայի պայմանավորվածություններից հետո շարունակվեց հրետակոծությունն Ադրբեջանի կողմից, շարունակվեցին դիպուկահարների կողմից մեր զինվորների վրա կրակոցները, դիվերսիոն գործողությունները: Հիմա նորից վերադառնալ Վիեննային, չգիտեմ՝ որքանով է դա հնարավոր: Բայց ձեռք է բերվել այսպես փաստացի ոչ թե համաձայնագիր, այլ իրավիճակ, որի համաձայն, ադրբեջանցիները պարզապես չեն կարող նախահարձակ լինել, որովհետև համարժեք պատասխանը ստանում են: Այն, որ ես միշտ ասում էի, որ պետք է այնպիսի պատասխան տալ Ալիևին, որ նա չցանկանա կրակել մեր զինվորի վրա։ Էդպես եղավ ամռանը, որի արդյունքում իրենք տատի և թոռան զոհ ունեցան: Սա չեմ ասում հպարտորեն, սա ցավալի բան է, բայց այսօր իրենք պաշտպանական վահան են դարձրել իրենց բնակիչներին՝ բնակավայրերից խփելով մեր զինվորներին։ Եվ ամռանը մեր հրամանատարներից մեկն անձամբ որոշում կայացրեց և կրակեց նրանց կրակակետի վրա, որը կպավ գյուղին և զոհ պատճառեց։ Դրանից հետո բնակչությունը ցնցման մեջ ընկավ և պարզ է, որ բնակչությունը չի թողնելու, որ իր բնակավայրին կրակեն, իսկ իրենց բոլոր բնակավայրերն էլ մեր կրակակետի տակ են՝ մեկից մինչև երեք կմ։ Մինչև մեկ միլիոն բնակչություն գտնվում է մեր կրակակետի տակ, և ինչու մենք համառորեն չէինք օգտագործում այդ հնարավորությունը, որ մեր զինվորին չսպանեին: Նման ձևերը, կարծում եմ, հազար պայմանավորվածություն ու հազար Վիեննա արժեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում