Saturday, 20 04 2024
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար

Հարուցվել են քրգործեր՝ մի շարք տնտեսվարողների կողմից առանձնապես խոշոր չափի հարկերը չվճարելու համար. ՊԵԿ

Ստվերային շրջանառության կրճատման ու կանխարգելման միջոցառումների շրջանակում բազմաթիվ ընկերություններ շտկել են հարկային վարքագիծը, իսկ որոշ տնտեսվարողների մոտ կամերալ ուսումնասիրություններ են  կատարվել, չվճարված հարկերի վերաբերյալ՝ նախնական հաշվարկներ և ուղարկվել ՊԵԿ  իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչություն:

Ըստ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետ Սամվել Սինանյանի՝ տնտեսվարողները, ծանոթանալով փաստաթղթերին, ներկայացրել են ճշտված հաշվետվություններ և վճարել թաքցված շրջանառությունից չվճարված հարկերը. «Որոշ ընկերությունների ներկայացրած առարկություններ ուսումնասիրվում են, իսկ մի շարք տնտեսվարողների վերաբերյալ խոշոր չափերով և առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 205–րդ հոդվածի տարբեր հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր և ուղարկվել ՊԵԿ քննչական վարչություն՝ նախաքննության»:

Այսպես, ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործեր են հարուցվել «Կարտիգնար» ՍՊ ընկերության նկատմամբ՝ 2015թ. շահութահարկի վերաբերյալ հաշվետվությունն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չներկայացնելու և 5.2 միլիոն դրամ հարկ չվճարելու համար, «Գեոդաթ» ՍՊ ընկերության դեմ՝ իրականից ավելին ծախսագրելու հետևանքով հաշվետվությունում ակնհայտ կեղծ տվյալ ներառելու և 4.9 միլիոն դրամ հարկ չվճարելու համար: «Մաքուր և ուղիղ» ՍՊԸ-ի վերաբերյալ էլ նույն հոդվածի 2-րդ մասով է հարուցվել քրեական գործ՝ հաշվետվությունում ակնհայտ կեղծ տվյալ ներկայացնելու և 15.8 միլիոն դրամ չվճարելու համար,  իսկ «Գավառի ՃՇՇ» ընկերության դեմ՝ անհուսալի կրեդիտորական պարտքերի մասով հաշվետվություններ չներկայացնելու միջոցով շուրջ 28 միլիոն դրամ հարկ չվճարելու համար:

Ընդհանուր առմամբ, ըստ Սամվել Սինանյանի, 2017-ի ընթացքում վարչության կողմից հարուցվել է 208 քրեական գործ: Նրա դիտարկմամբ՝ ընկերությունները հիմնականում տարբեր մեխանիզմներով են խուսափում հարկային պարտավորությունների կատարումից, մասնավորապես ծախսերի արհեստական ուռճացման միջոցով նվազեցնում են շահութաբերությունը, ինչի արդյունքում նվազում է շահութահարկը: «Արհեստականորեն նվազեցնում են նաև իրացումից հասույթը՝ ՀԴՄ-ով իրացված ապրանքների արժեքը ցածր ներկայացնելու կամ ընդհանրապես կտրոն չտրամադրելու միջոցով: Խուսափում են եկամտային հարկի վճարումից՝ վարձու աշխատողների աշխատավարձը քիչ ցույց տալու կամ վերջիններիս օրենքով սահմանված կարգով չգրանցելու, ԵԱՏՄ երկրներից ներմուծումներ կատարելիս հարկային հայտարարագիր չներկայացնելու և դրա արդյունքում ԱԱՀ-ի գումարները չհաշվարկելու միջոցով: Տնտեսվարողները ցույց են տալիս նաև ձեռք բերված և իրացվելիք ապրանքների մնացորդի վերաբերյալ կեղծ տվյալներ և այլն»:

Կոմիտեն վճռական է հարկային և մաքսային ոլորտներում ցանկացած իրավախախտման բացահայտման գործում և բիզնեսի հետ երկխոսությամբ շարունակելու է ջանքերը՝ ստվերի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ՝ տնտեսվարողներից ակնկալելով վարքագծի էական փոփոխություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում