Հյուսիսային Կորեան վրեժխնդիր կլինի այն երկրներից, որոնք կմիանան իր դեմ ուղղված ԱՄՆ ռազական գործողություններին։ Հայտնում է Reuters-ը։
Հաղորդվում է, որ ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի փոխդեսպան Կիմ Իր Ռենը ցանկացել է ՄԱԿ ԳԱ ամբիոնից հանդես գալ հետևյալ հայտարարությամբ, սակայն ի վերջո չի կարդացել տեքստի տվյալ հատվածը.
«Քանի դեռ ինչ-որ մեկը չի մասնակցել մեր դեմ ԱՄՆ ռազմական գործողություններին, մենք մտադիր չենք այդ երկրին սպառնալ կամ նրա նկատմամբ կիրառել միջուկային զենք։
Ամերիկյան ողջ մայրցամաքը գտնվում է մեր հրթիռների հասանելիության գոտում, և եթե ԱՄՆ-ը համարձակվի անգամ մեկ դյույմով մտնել մեր սրբազան տարածք, նրանք մեր խիստ պատժից չեն խուսափի Երկրագնդի ցանկացած հատվածում»։