ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 18-ին, ժամը 13:19-ին ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գետում՝ քարե կամրջի տակ կա դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները գետից դուրս են բերել 1965 թ. ծնված Ե. Ս.-ի դին: