ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը այսօր մամուլի ասուլիսին ամփոփել է 2017-ի առաջին կիսամյակ արդյունքները, ըստ որի` նշված ժամանակահատվածում ՀՆԱ աճը կազմել է 5,9 տոկոս և ընդհանուրի նկատմամբ առաջանցիկ աճ են արձանագրել՝ արդյունաբերության ոլորտը, որի ՀՆԱ աճը կազմել է 7.7%, և առևտրի ու ծառայությունների ոլորտը` 8.1%։
Նախարարը նշեց, որ հիմնական նպատակն է արտահանելի տնտեսություն ունենալը, և հունվար-օգոստոս ամիսների ընթացքում ապրանքների արտահանման աճը կազմել է 21,7 տոկոս: Նշված ժամանակահատվածում ապրանքների արտահանումը կազմել է 1383.2 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 246.3 մլն ԱՄՆ դոլարով (21.7 %-ով): Դեպի ԱՊՀ երկրներ արտահանումն աճել է 33.0%-ով, ԵՄ երկրներ՝ 32.6%-ով, այլ երկրներ՝ 11.0%-ով:
Սուրեն Կարայանը հայտնեց, որ դեպի ԵԱՏՄ արտահանումը աճել է 34,2%, իսկ դեպի ԵՄ՝ 32,6%: