«Աստղային պատերազմներ» կինոԷպոպեայի գլխավոր հերոսներից մեկի՝ Հան Սոլոյի մասին ֆիլմն անվանում Է ստացել. այն կոչվելու Է «Սոլո. աստղային պատերազմների պատմություն»: Այս մասին Twitter-ում հայտնել Է ֆիլմի ռեժիսոր Ռոն Հովարդը:
Հովարդը հրապարակել Է տեսանյութ, որտեղ մեծ բրդոտ թաթերը նրան ցուցանակ են հանձնում՝ վերնագրով: «Կտեսնվենք հաջորդ տարի»,-ասում Է ռեժիսորն այն բանից հետո, երբ շրջում Է ցուցանակը: CBS News հեռուստաալիքի տվյալներով՝ նոր ֆիլմը պատմելու Է սկսնակ մաքսանենգ եւ օդաչու Հան Սոլոյի պատմությունը, որին մարմնավորելու Է դերասան Օլդեն Էրենռայքը:
«Սոլո. աստղային պատերազմների պատմությունը» երեք սփին-օֆֆերից երկրորդը կդառնա «Վտարակ-մեկ. աստղային պատերազմներ» ֆիլմից հետո: Սպասվում Է, որ Հան Սոլոյի մասին ֆիլմը կինոթատրոնների Էկրաններ կբարձրանա հաջորդ տարվա մայիսի 25-ին: Օրիգինալ կինոսագայում Սոլոյին մարմնավորվել Է հոլիվուդյան դերասան Հարիսոն Ֆորդը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: