«Միանշանակ պետք է ընդունենք, որ որեւէ մեկը բռնության կողմ չէ՝ որևէ տեսակի: Ի՞նչ տարբերություն, թե բռնությունը որտեղ է գործում՝ պառլամենտում, ընտանիքում, եկեղեցում, դրա վերաբերյալ կա Քրեական օրենսգիրք: Ընտանեկան բռնությունը քաղաքական տերմին է»,- այսօր «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Փաստաբանների պալատի կազմակերպած քննարկմանը ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: