Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հայ տղամարդը չէր կարող ներկել մազերը և սափրել ոտքերը. Հիմա ես շնաձուկ եմ… Մուսասիի նոր բացահայտումը

Հոկտեմբերի 21-ին ԱՄՆ Անկասվիլ քաղաքում հայազգի Գեղարդ Մուսասին կմենամարտի ռուսաստանցի Ալեքսանդր Շլեմենկոյի հետ: Ի դեպ, սա Մուսասիի համար առաջին մենամարտը կլինի Bellator կազմակերպության հովանու ներքո:

Մինչ այդ Հոլանդիան ներկայացնող հայազգի մարզիկը պայմանագիր ուներ խառը մենամարտերի UFC հեղինակավոր կազմակերպության հետ: Մուսասին շարունակ քննադատում էր այս կազմակերպությանը՝ նշելով, որ իրեն դրսևորվելու հնարավորություն չի տրվում և զրկված է տիտղոսներ նվաճելու հնարավորությունից:

Շլեմենկոյի հետ մենամարտից առաջ Մուսասին, հերթական անգամ անդրադառնալով UFC-ի գործունեությանը, աղմկահարույց հայտարարություններ է արել. «Եթե ուշադրություն դարձնեք իմ վիճակագրությանը, ապա կհամոզվեք, որ տիտղոսային մենամարտի արժանի էի վաղուց և ոչ մեկ անգամ: Որոշ մարտիկներ չեմպիոնական գոտու համար մենամարտին մասնակցելու իրավունք են ստացել պարտվելուց անմիջապես հետո: Պարզապես ոմանք ամպագոռգոռ հայտարարություններ անելով՝ փորձում են հեղինակություն ձեռք բերել և դառնալ երկրպագուների սիրելին: Դա է պատճառը, որ առանց երկար ճանապարհ անցնելու նրանք հայտնվում են ուշադրության կենտրոնում և չեմպիոնական մարտեր անցկացնում: Մի՞թե ես արժանի չեմ նման մենամարտի: 100 տոկոս արժանի եմ: Բայց ես երբեք ինձ թույլ չեմ տա կապիկություն անել: Դա իմը չէ: Ես ասում եմ այն, ինչ մտածում եմ: UFC-ի ղեկավարներն ամենևին չեն համակրում ուժեղ տղամարդկանց: Այս կազմակերպությունում առաջ գնալու համար պետք էր ներկել մազերը, սափրել կրծքավանդակն ու ոտքերը: Հայ տղամարդը չէր կարող իրեն նման բան թույլ տալ: Ես հեռացա: UFC-ում ես ընդամենը փոքրիկ ձկնիկ էի: Իսկ հիմա ես շնաձուկ եմ և պատրաստ եմ բարձունքներ նվաճել»:

Նա կրկին անգամ նշել է նաև, որ տիտղոսային մենամարտերի հնարավորություն չտալուց բացի՝ UFC-ը չէր ցանկանում նաև վճարել իրեն. «Ինձ պետք է վճարեին, սակայն դա չէին անում: Ես հաղթեցի Ժակարին, հաղթեցի Մարկ Հանթին, հաղթեցի Դեն Հենդերսոնին, հաղթեցի Վիկտոր Բալֆորտին, հաղթեցի Վայդմանին: Էլ ո՞ւմ պետք է հաղթեի: Այն տղաները, որոնց ես հաղթել եմ, ինձնից շատ փող էին ստանում: Ո՞րն էր պատճառը: Այն, որ ես հա՞յ եմ: Ուզում էին, որ դառնայի շիկահեր: Ես ուժեղագույններից մեկն եմ և պետք է արժանի վարձատրություն ստանամ: Ես արդար տղա եմ: Կարծում եք՝ չէի կարո՞ղ հաղթել UFC-ի չեմպիոն Բիսփինգին: Նա մեծ-մեծ խոսում է, բայց երբ մենամարտի ինձ հետ, ամեն ինչ իր տեղը կընկնի: Հիմա նոր ճանապարհ է բացվել իմ առջև: Հուսով եմ, որ Bellator-ը կգնահատի ինձ, իսկ ես ամեն ինչ կանեմ բոլորի սպասելիքներն արդարացնեու համար»:

Վերջինս, անդրադառնալով ռուս մարզիկի հետ մենամարտին, հայտարարել է, որ այն շատ կարևոր է իր կարիերայի համար: «Հոկտեմբերի 21-ին տեղի կունենա առաջին մենամարտս Bellator-ի հովանու ներքո: Շատ կարևոր է, որ մեկնարկը լինի հաղթական: Ես հարգում եմ Շլեմենկոյին, բայց վստահ եմ, որ նրան ծեծելու եմ: Մարզավիճակի հետ կապված որևէ խնդիր չունեմ: Լավ եմ նախապատրաստվել, ինչի համար շնորհակալ եմ ընկերներիս և մարզիչներիս: Մի մոռացեք, որ UFC-ի հետ պայմանագիրը խզելուց առաջ ամրապնդվել էի այս կազմակերպության ռեկորդակիրների շարքում: Ես ունեի ամենաերկար հաղթական շղթաներից մեկը: Վերջին հինգ մենամարտերում նույնքան հաղթանակ էի տարել: Այս արդյունքը գերազանցում էր թերևս կուբացի Իոել Ռոմերոն: Ժամանակից շուտ տարած հաղթանակների ցուցանիշներով էլ ես երկրորդ հորիզոնականում էի գտնվում: Այդ 5 մենամարտերից 4-ը հաղթել էի նոկաուտով»,- նշել է Գեղարդ Մուսասին:

33-ամյա Ալեքսանդր Շլեմենկոն փորձառու մարտիկ է և տարել է մի շարք տպավորիչ հաղթանակներ: Ընդհանուր առմամբ նա անցկացրել է 66 մենամարտ, որոնցից 56-ում հաղթել է: 31 մենամարտ Շլեմեկոն հաղթել է նոկաուտով: Ռուս մարզիկը կարիերայի ընթացքում 9 պարտություն է կրել:

Գեղարդ Մուսասին անցկացրել է 50 մենամարտ, որոնցից 42-ն ավարտել է հաղթանակով: Հայազգի մարզիկը 23-անգամ է նոկաուտի ենթարկել մրցակիցներին և կրել է 6 պարտություն:

Վիճակագրական այս տվյալները վկայում են, որ տեղի է ունենալու արժանի մրցակիցների մենամարտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում