Այսօր կկայանա ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի երրորդ տուրի «Բենֆիկա»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը: Բուքմեյքերական կազմակերպությունները ֆավորիտ են համարում հյուրերին, նրանց հաղթանակի համար սահմանելով 1.95 գործակից: Ոչ-ոքին գնահատված է 3.4, իսկ «Բենֆիկայի» հաղթանակը՝ 4.3 գործակցով:
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի գոլ խփելու համար էլ սահմանված է 3 գործակից: