Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Եվրամիության դեսպանը խփել է տասին. բացառություն, թե ռազմավարություն

Մենք ուզում ենք, որ հասարակ քաղաքացին զգա, որ մեր համագործակցությունը արդյունք է տալիս, երեկ Երևանում հայտարարել է Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ էլեկտրոնային կառավարման համակարգի շնորհանդեսին, որը Հայաստանում իրականացվում է Եվրամիության ֆինանսական աջակցությամբ: Սվիտալսկին ասել է, որ այդ համակարգի շահառուն քաղաքացին է, և դրա շնորհիվ նա կզգա Հայաստան-ԵՄ գործակցության առարկայական արդյունքը:

Էլեկտրոնային կառավարման համակարգը դիտարկվում է կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, պետական կառավարման համակարգի էֆեկտիվության բարձրացման շրջանակում: Մյուս կողմից, սակայն, Հայաստանի պետական տարբեր գերատեսչություններում ներդրված այդօրինակ էլեկտրոնային տեխնոլոգիաները ամեն ինչ չէ, որ հարթել են կոռուպցիոն ռիսկերի ուղղությամբ, սակայն այն, որ դրանք բարձրացնում են էֆեկտիվությունն ու նպաստում քաղաքացու համար հարմարավետությանը՝ անկասկած է:

Տվյալ պարագայում, սակայն, խնդիրը շատ ավելի լայն և խորը համատեքստ ունի, որ շոշափվում է Սվիտալսկու հայտարարությամբ: Հայաստանի քաղաքացին պետք է տեսնի Հայաստան-ԵՄ հարաբերության խորացման կոնկրետ, առարկայական արդյունք, զգա այն իր մաշկի վրա, շոշափի, թե այդ հարաբերության խորացումից ինչպես է փոխվում իր կյանքը, դառնում առավել իրավական, առավել պաշտպանված, առավել հարմարավետ, առավել արդյունավետ և արդարացի: Սա Հայաստան-ԵՄ գործակցության, այսպես ասած, Աքիլլեսյան գարշապարն է եղել միշտ: Այդ գործակցությունն անցել է Հայաստանի հասարակ, շարքային քաղաքացու կողքով, անգամ երբ գնացել է ոչ կառավարման սեկտորի ուղղությամբ:

Հայաստանում Եվրամիության հետ գործակցության ծրագրերի շրջանակներում ծախսվել են տասնյակ, հարյուրավոր միլիոններ թե՛ կառավարական, թե՛ ոչ կառավարական, այսպես կոչված՝ քաղաքացիական խողովակներով, որոնք, սակայն, շարքային քաղաքացու կյանքում չեն թողել որևէ շոշափելի հետք: Այդ ծախսերը, այդ հոսքերը այնպես չէ, որ լրիվ զրոյական են իրենց արդյունքով, սակայն դրանք չեն լուծել բուն խնդիրը՝ Հայաստանի քաղաքացու համար շոշափելի և առարկայական փոփոխություն ապահովելը:

Եվրամիություն-Հայաստան գործակցությունը՝ որպես ռազմավարական հեռանկար, Հայաստանի եվրաինտեգրացիան՝ որպես պետականության զարգացման և պաշտպանության հեռանկար, Հայաստանի շարքային քաղաքացու համար դրսևորվել են ընդամենը, այսպես ասած, եվրոպական և քաղաքացիական արժեքների վերաբերյալ հռչակագրերով, հաճախ բարդ-ստորադասական տրանսպարանտներով, որոնք առաջին հայացքից իբրև շահառու դիտարկելով քաղաքացուն, անգամ մոտ չեն գնացել նրա կյանքին: Դրա հետևանքը եղել է այն, որ խորհրդային տասնամյակներից հետո ձևավորված անկախ Հայաստանում, որտեղ շարունակել է բավականին ձևավորված և կայուն մնալ հենց այդ ժամանակներից առկա, այսպես ասած, ազդեցության գործակալական ցանցը, եվրաինտեգրացիայի գաղափարը, ներառյալ նաև քաղաքական այնպիսի գաղափարախոսություններ, ինչպիսին են ազատականությունը, դեմոկրատականությունը, մնացել են խոցելի, չեն դարձել լայն հանրությունների համար խորությամբ ընկալելի, որովհետև որևէ կերպ չեն առնչվել նրանց կյանքին, կենսակերպին, չեն տվել նրանց ձեռքը կոնկրետ գործիքներ, որոնցով կփոխեին իրենց կյանքը:

Դա հանգեցրել է նրան, որ հակաքարոզչությանը տրված երկու խիստ անհամարժեք և տարբեր ուղղությունները՝ եվրոպական և այսպես ասած՝ եվրասիա-ռուսական, շարքային քաղաքացիների, հանրության շրջանում ներկայացվեն, այսպես ասած, համահարթեցված, այսինքն՝ մեկը գուցե վատ է, իհարկե հետադեմ է, գուցե ունի բազմաթիվ խնդիրներ, բայց մյուսն էլ՝ եվրոպականը, իրականում ընդամենը հռչակագիր է, իսկ բուն Եվրոպայում միայն այլասերվածություն է և նման բաներ:

Ու պետք է խոստովանել, որ այդ հակաքարոզչությունը ոչ միայն աշխատել է, այլ նաև շարունակում է աշխատել ու աշխատելու է այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանի քաղաքացին իր կյանքում շոշափելիորեն չի զգացել Եվրամիության հետ Հայաստանի գործակցության առարկայական էֆեկտը, չի ստացել այն գործիքները, որոնք շատ կոնկրետ կփոխեն յուրաքանչյուրի կյանքը, քայլ առ քայլ, ոլորտ առ ոլորտ: Այդ առումով է, որ Սվիտալսկին շոշափում է լրջագույն քաղաքական, ռազմավարական խնդիր, որը հատկապես էական է ներկայիս փուլում, երբ խոսվում է Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման մասին, որը սպասվում է նոյեմբերին Բրյուսելում տեղի ունենալիք Արևելյան գործընկերության Վեհաժողովում:

Իր քաղաքական կարևորությամբ հանդերձ, համաձայնագիրը կարող է էֆեկտիվ լինել միմիայն այն պարագայում, երբ Հայաստան-ԵՄ գործակցությունը քայլ առ քայլ կհասնի Հայաստանի քաղաքացու կյանքին և ամեն օր կփոխի այն անհատական ազդեցության համատեքստում:

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում