Tuesday, 23 04 2024
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները

18-րդ տարելիցին ընդառաջ․ ինչպես կանխվեց ռուսական «Ալֆայի» սպանդը Հայաստանի խորհրդարանում

«Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում Գառնիկ Իսագուլյանը փորձել է հերքել Հոկտեմբերի 27-ի ռուսական հետքը` պնդելով, թե Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը սերտ կապեր են ունեցել ռուսական էլիտայի հետ: Բավականին պարզունակ հնարք է, որովհետև Հայաստանում սկզբունքորեն չկա որևէ լուրջ քաղաքական գործիչ, ով տառապում է քաղաքական այնպիսի անհամարժեքությամբ, որպեսզի անտեսի հայ-ռուսական հարաբերությունների կարևորությունը: Խնդիրն այդ հարաբերությունների որակն ու բովանդակությունն է: Կարեն Դեմիրճյանը դժբախտաբար չհասցրեց իր որակները դրսևորել արտաքին քաղաքական հարաբերություններում` չնայած մեր ավագ սերնդի ընթերցողներն հիշում են, որ նույնիսկ Սովետի տարիներին Կարեն Սերոբիչը, ի տարբերություն մյուս հանրապետությունների իր կոլեգաների, չէր քծնում Մոսկվային և «գենսեկի» հետ շփվում էր գործընկերային մակարդակում: Իսկ Վազգեն Սարգսյանի և Ռուսաստանի պաշտպանության նախարար Պավել Գրաչովի հարաբերություններն այնքան գործընկերային և հորիզոնական են եղել, որ կարելի էր անգամ պատկերացնել, որ գործ ունենք ռեսուրսներով համարժեք երկու երկրների պետական պաշտոնյաների հարաբերությունների հետ: «Մենք որբ չենք, որ ով ուզի` գլուխներս խուզի»,- մի առիթով, անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, ասել է Սպարապետը:

Մյուս կողմից` ելցինյան Ռուսաստանի հետ հնարավոր էր գործընկերություն անել, սակայն 90-ականների վերջից` հատկապես վարչապետի պաշտոնում Վլադիմիր Պուտինի նշանակումից հետո, կայսերական քաղաքականությունը դարձավ դոմինանտ Ռուսաստանի իշխանությունների համար: Չմոռանանք հիշել մեկ այլ կարևոր հանգամանք, որ «մոռանում» են Վազգեն Սարգսյանին «ռուսամետ» համարողները: Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից որոշ ժամանակ առաջ նա ԱՄՆ-ում արժանացել էր բարձ մակարդակով ընդունելության և իրազեկ աղբյուրների պնդմամբ` փոխնախագահ Գորը Հայաստանի վարչապետին էր փոխանցել մեր երկրի կոռումպացված և Ռուսաստանի էլիտայի հետ կապված պաշտոնյաների մի ցուցակ: ԱՄՆ-ից վերադառնալուց հետո Վազգեն Սարգսյանը նոր թափ հաղորդեց կոռուպցիայի և տնտեսության ստվերի դեմ պայքարին, իսկ դա նույնն է, թե Հայաստանում արմատախիլ անել ռուսական ազդեցության արմատը:

Գառնիկ Իսագուլյանի մյուս պնդումն այն է, որ եթե գերտերություն, տվյալ դեպքում` Ռուսաստանը, կազմակերպած լիներ Հոկտեմբերի 27-ը, հոգ կտաներ, որպեսզի ֆիզիկապես ոչնչացվեին ոճրագործությունը կատարողները: «Առաջին լրատվական»-ի զրուցակիցը մոլորության մեջ է, կամ էլ` նպատակ ունի մոլորեցնել հազարավոր ընթերցողների, որովհետև ոճրագործությունից անմիջապես հետո Մոսկվան մտադրություն է ունեցել ոչ միայն ֆիզիկապես ոչնչացնել ոճրագործներին, այլև` «մաքրել» նրանց հանցագործության բոլոր հետքերը: Խորհրդարանի կրակոցներից արդեն ժամեր անց Երևանում էր ռուսական «Ալֆա» հատուկ նշանակության ստորաբաժանումը, ընդ որում` անկոչ հյուրի կարգավիճակով: Մասնագետներն ասում են, որ ռուսական «Ալֆան» կարող է կոմպլեկտավորվել և դեպքի վայրում լինել լավագույն դեպքում` կես օր հետո, իսկ Երևան էր ժամանել ընդամենը ժամեր անց: Սա, ի դեպ, խոսուն ապացույց է, որ Մոսկվայում առնվազն կանխավ տեղյակ են եղել Հոկտեմբերի 27-ի մասին:

Ռոբերտ Քոչարյանը կողմ է եղել խորհրդարանի շենք «Ալֆայի» ներխուժմանը, իսկ եթե դա տեղի ունենար, ապա կգնդակահարվեին ոչ միայն ոճրախմբի անդամները, այլ նաև` ողջ մնացած պատգամավորները, կոչնչացվեին ահաբեկչության բոլոր հետքերը: Սակայն խորհրդարանական կրակոցներից անմիջապես հետո Հայաստանի բանակը և ռազմական ոստիկանության ստորաբաժանումները վերահսկողության տակ էին առել Ազգային ժողովի շենքը և, ըստ էության, կանխել են «Ալֆայի» «արյունոտ արշավանքը» խորհրդարան: Ի դեպ, «Ալֆայի» մուտքին Հայաստանի խորհրդարան կտրականապես դեմ է եղել նաև Հայաստանի գործող ոստիկանապետ, Ռազմական ոստիկանության այն օրերի պետ Վլադիմիր Գասպարյանը, ով ոճրագործությունից հետո անմիջականորեն էր ղեկավարում խորհրդարանի շենքի վերահսկողությունը:

Ահա ևս մեկ պատճառ, թե ինչու են Մոսկվայում մինչև այսօր «պատերազմ» հայտարարել Հայաստանի բանակին, որը փաստորեն ռուսական կայսերական ծրագրերին ընդդիմացել է ոչ միայն հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում