Ուկրաինայի Ուժգորոդ քաղաքում հայ գործարար է սպանվել: Այս մասին հայտնում է Newsone հրատարակչությունը:
«Ապարան» ԲԲԸ գլխավոր տնօրեն 54-ամյա Անդրանիկ Նիկողոսյանը մի քանի կրակոցից սպանվել է իր աշխատասենյակում:
Տեղական ոստիկանության տվյալներով՝ մինչև կրակոցները հարձակվողի եւ զոհի մեջ վեճ է եղել:Կրակողը ձերբակալված է: Պարզվում են միջադեպի հանգամանքները: