Tuesday, 23 04 2024
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը

Վաշինգտոնի փոխարեն՝ Վանաձոր․ Կարեն Կարապետյանը բաց թողեց ՀԲ և ԱՄՀ տարեկան կարևոր միջոցառումները

Անցած շաբաթ Վաշինգտոնում տեղի ունեցավ Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի տարեկան ժողովը: Հայաստանից այդ միջոցառմանը մասնակցում էր փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը: Իսկ վարչապետ Կարեն Կարապետյանն այդ օրերին այցելում էր «Արմպրոդէքսպո» գյուղատնտեսական ցուցահանդես, գնում Գյումրի և Վանաձոր, հանդիպում «Ռոտարի» մասոնական ակումբի անդամների հետ:

ՀՀ վարչապետերը սովորաբար իրենց նշանակման առաջին տարիներին փորձում էին մասնակցել ՀԲ-ի ու ԱՄՀ-ի այդ տարեկան ժողովներին և ընդհանրապես միջազգային հարթակներում նման կարևոր միջոցառումներին: Իհարկե, այնպես չէ, որ այդ միջոցառումներին երկրները պարտադիր կերպով պետք է վարչապետի մակարդակով մասնակցեն: Բայց խնդիրն այն է, որ նման իրադարձությունները վարչապետերի, հատկապես նորանշանակ վարչապետերի համար շատ հարմար առիթ են միջազգային կապեր ձեռք բերելու, շփումներ ունենալու կամ իրենց երկրների համար ինչ-որ հարց լուծելու կամ գոնե հարց բարձրացնելու համար:

Տիգրան Սարգսյանը, օրինակ, նշանակման առաջին իսկ տարում՝ 2008թ. հոկտեմբերին, այցելել է այդ կազմակերպությունների տարեկան ժողովին: Իհարկե, այնպես չէ, որ նա այդ կազմակերպությունների հետ առաջին անգամ և հենց այդ պաշտոնում էր շփվում: Նա ՀԲ-ի և ԱՄՀ-ի հետ աշխատելու փորձ ուներ նաև Կենտրոնական բանկի նախագահ եղած տարիներին: Բայց այդ ժողովին մասնակցելը առիթ էր դառնալու, որ նա այնտեղ այլ հանդիպումներ ևս ունենար: Օրինակ՝ նա 2008թ. հենց այդ այցի ժամանակ հանդիպեց ԱՄՆ այդ ժամանակվա փոխնախագահ Դիկ Չեյնի և պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հետ: Վարչապետի մակարդակով դա ամենաբարձր հանդիպումն է, որ այդ երկիրը կարող է տրամադրել, կամ Հայաստանի բոլոր վարչապետերը չէ, որ ունեցել են այդ հնարավորությունը: Ավելին, ոչ բոլոր երկրների ու հատկապես զարգացող երկրների վարչապետերին է ընձեռվում ԱՄՆ այցելելիս նման բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպել: Իսկ Տ. Սարգսյանն անմիջապես հաջորդ հոկտեմբերին նորից է մեկնել Վաշինգտոն և մասնակցել այդ ժողովին: Իր վարչապետության շրջանում էլի է նման այցեր ունեցել: Տ. Սարգսյանն այդ ժամանակ անպայման այցելում էր նաև Սիլիկոնյան հովիտ՝ հայկական տաղավար, և այլ հանդիպումներ ևս ունենում էր:

2014թ. իր նշանակումից մի քանի ամիս անց ՀԲ և ԱՄՀ տարեկան ժողովին մասնակցելու առիթը բաց չի թողել նաև Հովիկ Աբրահամյանը: Ճիշտ է, նա այնտեղ նման բարձր մակարդակով ընդունելության չի արժանացել, բայց որոշակի հանդիպումներ ունեցել է: ՀՀ վարչապետերը նման այցերի դեպքում հանդիպում էին նաև հայ համայնքի և հայկական կառույցների ներկայացուցիչների հետ: Այդ ժողովին 2007թ. հասցրել է մասնակցել անգամ Սերժ Սարգսյանն իր վարչապետության կարճ շրջանում: Ամեն դեպքում երկրների ղեկավարների, վարչապետերի համար նման հանդիպումներն ու միջոցառումները լավ առիթ են կապեր ձեռք բերելու և խնդիրներ լուծելու համար: Ի վերջո, ՀՀ-ն եթե պետք է շարունակի այդ կառույցներից վարկեր վերցնել, ապա նման միջոցառումները հարմար պայմաններով ֆինանսներ ներգրավելու բանակցությունների համար լավ հարթակ են:

Եվ խոսքը տվյալ դեպքում միայն ԱՄՆ-ին չի վերաբերում, ՀԲ-ի ու ԱՄՀ-ի այդ ժողովին մասնակցում են բազմաթիվ երկրների կառավարությունների ղեկավարներ, որոնց հետ հնարավոր է որոշակի շահեր կիսել ու համագործակցություններ ձեռք բերել: Միջազգային կամ դիվանագիտական հարթությունում երբեմն նման շփումները հարցեր են լուծում, եթե, իհարկե, լեզվական խնդիր կամ շփումների բարդույթ ունեցող պաշտոնյա չես:

Կ. Կարապետյանը հավանաբար լեզվական կամ խոսելու խնդիր չունի, բայց նա էլ իր վարչապետության մեկ տարվա ընթացքում ԵԱՏՄ երկրներից ու Իրանից բացի՝ այլ երկիր չի գնացել և ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստերից բացի՝ միջազգային այլ միջոցառման չի մասնակցել: Ժամանակ առ ժամանակ նա այցելում է Մոսկվա, հանդիպում Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ, ու այդ այցը լայնորեն ու դրականորեն քննարկվում է այն համատեքստում, թե այնտեղ ինչ լավ ընդունելության և ժպիտների նա արժանացավ: Իսկ իր վարչապետության օրոք բաց է թողել ՀԲ-ի ու ԱՄՀ-ի տարեկան երկու ժողով: Եվ եթե անցած տարվա դեպքում դա կարելի էր հասկանալ, քանի որ ընդամենը մի քանի օր էր, ինչ նշանակված էր, այս անգամ դա արդեն հարց է առաջացնում:

Իսկ այդպիսի միջոցառումներին չմասնակցելու վերաբերյալ հարց լինելու դեպքում էլ Կ. Կարապետյանը պատասխանում է, որ նման այցերի կամ հանդիպումների օրակարգ չկա: Բայց այնպես չէ, որ միայն օրակարգը նրան պետք է առաջարկեն, թեև այս դեպքում դա կար: Եվ այնպես չէ, որ նա պետք է գնա միայն Մոսկվա՝ այնտեղ ներդրողների ակումբ ձևավորի, որի կատարած գործը սահմանափակվեց միայն Սամվել Կարապետյանի բիզնես հետաքրքրություններով, կամ ԵԱՏՄ միջոցառումներին մասնակցի՝ այն դեպքում, երբ այդ երկրներից մեծ մասի հետ մենք առևտրաշրջանառություն գրեթե չունենք: Այդ առիթն ու այցի օրակարգը նաև դու պետք է առաջարկես: Եվ այնպես չէ, որ Դ. Չեյնին կամ Ք. Ռայսը նստած սպասում էին Տ. Սարգսյանին, և ամենայն հավանականությամբ վերջինս ինքն է նման հանդիպում և ընդունելություն ապահովել՝ նրանց ներկայացնելով նաև մեր երկրի խնդիրները: Նույնն էլ կարող էր անել Կ. Կարապետյանը: Եթե, իհարկե, նրա՝ ՌԴ ազդեցության տակ գտնվելու հանգամանքը դրան չխանգարեր:

Բայց մյուս կողմից էլ՝ միգուցե ՌԴ-ից ունեցած այդ ազդեցությունը այլոց ետ է պահում ՀՀ վարչապետի հետ հանդիպելուց: Նաև բոլորովին էլ չի բացառվում, որ Կ. Կարապետյանն ինքն է խուսափում նման այցերից, որպեսզի չհարուցի պաշտոնական Մոսկվայի դժգոհությունը, և որպեսզի հետագայում, երբ ինքն այլևս վարչապետ չլինի, պահի իր նկատմամբ այնտեղ եղած վստահությունը՝ դրանից բխող բոլոր գազային, էներգետիկ ու այլ հնարավորություններով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում