Ֆիլիպ Կիրկորովը սկսել է ակտիվորեն մտածել ամուսնության մասին։ Արտիստի խոսքով՝ ինքը դեռևս որոշում չի ընդունել դրա հետ կապված, սակայն զգում է, որ շրջապատի կանայք իրեն պարզապես «կուլ են տալիս» աչքերով։ Այս մասին հայտնում է actualnews.org-ը։
«Եթե այդպիսի կին հայտնվի, ապա պետք է մտածել։ Ես սիրում եմ կրկնել, որ խնդիրները լուծել պետք է միայն դրանց՝ վրա հասնելուն պես։ Միևնույն ժամանակ տարիքը և իգական սեռի ներկայացուցիչների կողմից ուշադրությունն ինձ հանգիստ չեն տալիս, ինչի հետ կապված ընտանիքի ստեղծման հարցը հանդիսանում է ոչ պակաս կարևոր»,-ասել է Կիրկորովը։
Կատարողն ընդգծել է, որ իր հանդեպ անտարբեր չեն ոչ միայն երկրպագուհիները, այլև բեմի իր գործընկերուհիները։