Wednesday, 24 04 2024
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին

Նալբանդյանը մեկնում է Բրյուսել. ինչ վիճակ է Հայաստան-ԵՄ համաձայնագրի շուրջ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 18-19-ին կլինի Բրյուսելում: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ֆորմալ առիթը Եվրոպայի հայկական չորրորդ համաժողովին մասնակցելն է: Նալբանդյանը նաև հանդիպում է ունենալու Միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով Եվրամիության հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հետ։ Ամենևին բացառված չէ սակայն, որ Նալբանդյանը Բրյուսելում ունենա նաև այլ հանդիպումներ: Արտաքին գործերի նախարարի այդ այցը հետաքրքրություն է ներկայացնում Հայաստան-ԵՄ հարաբերությունների ներկայիս փուլի զարգացումների համատեքստում՝ կապված շրջանակային նոր համաձայնագրի ստորագրման հեռանկարի հետ, որը սպասվում է նոյեմբերի 24-ին նույն Բրյուսելում տեղի ունենալիք ԵՄ Արևելյան Գործընկերության գագաթնաժողովի շրջանակում:

Խնդիրը սակայն այն է, որ հայաստանցի մի շարք փորձագետներ խոսում են այդ միջոցառման հնարավոր հետաձգման մասին, որի պատճառը, որքան էլ տարօրինակ չթվա, Եվրամիությունում է: Համենայնդեպս, այդ մասին են խոսում թե՛ Հայաստանի ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը, թե՛ միջազգային հարցերի փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը, որոնք ասում են, թե կան պետություններ, որոնց գործողությունները ռիսկի տակ են դնում համաձայնագիրը նոյեմբերի վերջին ստորագրելը: Միևնույն ժամանակ, այդ համատեքստում ուշագրավ է այն, որ օրերս հրապարակվեց համաձայնագրի տեքստը ու թեև հայտարարվեց, որ այն փոխհամաձայնեցված է, այնուհանդերձ տպավորությունն ավելի շուտ այն էր, որ Բրյուսելը որոշակի անակնկալի բերեց Երևանին: Միևնույն ժամանակ բավական բարդ է ասել՝ համաձայնագրի տեքստի հրապարակումը ուներ պաշտպանակա՞ն նպատակ, թե՞ հակառակը՝ տեքստը, այսպես ասած հասանելի դարձնելով, ավելի խոցելի դարձնելու և իրավիճակը դրա շուրջ խճճելու: Միով բանիվ, ակնհայտ է, որ Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման սպասվող ժամանակացույցին ընդառաջ զարգացել են բավականին խճճված իրադարձություններ, որոնց թվին գուցե հնարավոր է դասել նաև Սարգսյան-Ալիև հանդիպումը, որը կայացավ Ժնևում:

Ի վերջո Բրյուսելում սպասվում է ոչ միայն Երևանի, այլ նաև Բաքվի հետ որոշակի փաստաթղթի ստորագրում, իսկ Բաքուն այդ հարցում պնդում է տարածքային ամբողջականության շեշտադրման վրա: Երևանի փաստաթղթում, ինչպես հայտնի է, ԵՄ-ն ու Հայաստանը ընդամենը հղում են անում Հելսինկյան Եզրափակիչ ակտի երեք սկզբունքներին, այսինքն՝ այն սկզբունքներին, որոնք առաջ է մղում Մինսկի խումբը և որոնք վայելում են Երևանի հավանությունը: Ալիևն իր հերթին, ինչպես հայտնի է, մեղադրում է Եվրոպային այսպես ասած կողմնապահության համար և սպառնում դուրս գալ ԵԽ-ից: Ամենևին բացառված չէ, որ Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև Ժնևում կայացած հանդիպումը պարունակել է նաև այդ համատեքստը և շոշափել դրա հետ կապված խնդիրներ՝ թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի, հաշվի առնելով նաև, որ Եվրոպան ենթարկվում է Ալիևի շանտաժին, ինչը ռիսկի տակ է դնում նաև հայկական համաձայնագիրը: Նաև այդ տեսանկյունից ուշագրավ է, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը հրապարակվեց Սարգսյան-Ալիև հանդիպումից առաջ, իսկ Նալբանդյանը Բրյուսել է մեկնում այդ հանդիպումից գրեթե անմիջապես հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում