Թուրքիայի հարավարևելյան Մերսին քաղաքում ոստիկանների տեղափոխող ավտոբուսի մոտ պայթյուն է որոտացել, հայտնում է Anadolu գործակալությունը։
Պայթուցիկ սարքը գործարկվել է Ենիշեհիր շրջանում։ Նախնական տեղեկություններով՝ տեղի ունեցածն ահաբեկչություն է։
Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։ Տուժածների մասին տեղեկություն դեռևս չկա։