Thursday, 28 03 2024
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով

Արցախում վերջին տարիներին ավելացել է հետազոտվող հուշարձանների քանակը

Արցախի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ներկայումս հաշվառված է շուրջ չորս հազար հուշարձան: Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից, Արցախի Հանրապետության մշակույթի նախարարության «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական գծով փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Նժդեհ Երանյանը կարեւորում է Արցախի տարածքում հուշարձանների մանրամասն և օբյեկտիվ հետազոտությունը:

Այդ նկատառումներից ելնելով վերջին տարիներին ավելացել է հետազոտվող հուշարձանների քանակը:. Արցախում պեղումների առումով բավական հագեցած էր 2017 թվականը։ Ուսումնասիրվել է ինը հուշարձան՝ Տիգրանակերտը, Ծմակահողի Սբ. Ստեփանոսի դամբարանը, Դադիվանքը ( այս երեք հուշարձաններում աշխատել է Տիգրանակերտի հնագիտական արշավախումբը՝ պ.գ.դ., պրոֆ. Հ. Պետրոսյանի ղեկավարությամբ), Քարինտակի Ալեքսանա Ղուզե քարանձավը (արշավախմբի ղեկավար պ.գ.դ., պրոֆ. Լ. Եպիսկոպոսյան), Միրիկ գյուղի ամրոցը (Քաշաթաղի շրջան, արշավախմբի ղեկավար պ.գ.դ., պրոֆ. Հ. Ավետիսյան), ինչպես նաև Շուշիի Վերին Մզկիթը, Շուշիի Մեղրեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցին, Քարագլուխ գյուղի գերեզմանատունը (Հադրութի շրջան) և Տող գյուղի Սբ. Հովհաննես եկեղեցին (վերջին չորս հուշարձաններում աշխատել է «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության» արշավախումբը՝ պ.գ.թ. Ն. Երանյանի ղեկավարությամբ):

Պեղվող հուշարձաններն ընդգրկում են Արցախի գրեթե ամբողջ տարածքը և վերաբերում են տարբեր ժամանակաշրջանների։ Վերջին տարիներին մշակութային ժառանգության նկատմամբ աճել է նաև Արցախի բնակչության հետաքրքրությունը, այսօր նրանք ավելի շատ տեղեկություն ունեն հայրենի հուշարձանների մասին։ Վերը նշված հուշարձանների պեղումներից բացի որոշ հետախուզական աշխատանքներ են տարվել նաև տարբեր քաղաքացիների կողմից պատահական հայտնաբերված գտածոների տարածքներում։
«Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ պեղումների զգալի մասն իրականացվել է մասնավոր ներդրողների միջոցներով, ինչը փաստում է, որ Արցախում մշակութային ժառանգության նկատմամբ հոգատարությունն ավելացել է: Տարին դեռ չի ավարտվել, և հնագիտական հետազոտությունները Արցախում գուցե շարունակվեն»,- ասել է Նժդեհ Երանյանը։ Նա նաև տեղեկացրել է, որ մինչև այժմ պեղված հուշարձանները ներառում են քարի դարից մինչև միջնադարն ընդգրկող ժամանակահատվածը։

Արցախում իրականացվող հնագիտական պեղումներին մասնակցում են նաև (Տիգրանակերտի տարածք) ԵՊՀ-ի մշակութաբանության ամբիոնի ուսանողները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում