«Գյումրեցին նախ և առաջ ապրում է իր օրենքներով, հետո մնացած բոլոր օրենքները համապատասխանեցնում է իր օրենքին, այնպես որ, գյումրեցու համար տարբերություն շատ չկա՝ «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքը կընդունվի, թե ոչ, մեկ ա, ինքը ապրելու է իր օրենքներով»:
Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով հարցին, թե կոնկրետ Շիրակի մարզում, Գյումրիում ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրինագիծը, եթե ընդունվի, քանի որ Շիրակում սոցիալական խնդիրներով նաև դրսևորված ընտանեկան վեճեր շատ են լինում:
«Գյումրին ապրում է իր ընտանեկան, հասարակական չգրված օրենքներով, որոնք հաճախ շատ ավելի լավն են, քան գրված օրենքները»,- շեշտեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: