Friday, 19 04 2024
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Ռուս-ադրբեջանական դավադրություն ընդդեմ Հայաստանի եվրոպական ապագայի

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ թեև նախօրեին Հայաստանն ու ԵՄ խորհուրդը հրապարակել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի տեքստը, այնուամենայնիվ՝ նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանայիք Արևելյան գործընկերության V գագաթնաժողովին Հայաստանի և Եվրամիության միջև համաձայնագրի ստորագրման համար մնում են անհաղթահարելի խոչընդոտներ: Թերթին հայտնի է դարձել, որ ԵՄ առնվազն երեք անդամ Ադրբեջանի ջանքերով չի թարգմանել համաձայնագրի տեքստը, ուստի այն պատրաստ չէ վավերացման: Այս պահին Երևանն ու Բրյուսելը բանակցում են խնդիրը հարթելու ուղղությամբ, բայց Բաքուն ամեն ինչ անում է, որ առաջիկա գագաթնաժողովին Երևանը ոչ մի առավելություն չստանա, և ստորագրման հանդիսավոր արարողությունը չկայանա:

Ստեղծված իրավիճակը միանգամայն տեղավորվում է Ադրբեջանի քաղաքականության տրամաբանության շրջանակներում՝ մանավանդ, որ Բաքուն հետևողականորեն ձգտում է, որպեսզի Եվրամիությունն ադրբեջանանպաստ դիրքորոշում հայտնի ԼՂ խնդրի վերաբերյալ: Բաքվում թերևս գիտակցել են, որ շանտաժի և սպառնալիքների քաղաքականությունը Բրյուսելի դիրքորոշումների վրա, ըստ էության, չի ազդում, ինչի դրսևորումն են նաև ԼՂ խնդրի վերաբերյալ այն ձևակերպումները, որոնք տեղ են գտել Հայաստանի և Եվրամիության միջև նախաստորագրված և արդեն հրապարակված փաստաթղթում:

Ահա այս լույսի ներքո Բաքվում վերադարձել են իրենց ավանդական քաղաքականությանը՝ միտված Հայաստանի միջազգային մեկուսացմանը, առնվազն նրան, որպեսզի սահմանափակվի Հայաստանի և միջազգային կազմակերպությունների համագործակցությունը ինստիտուցիոնալ, նաև բովանդակային հարթության վրա: Բաքուն այս տարի հետամուտ եղավ Երևանում ԵԱՀԿ գրասենյակի փակմանը, հիմա ջանքեր է գործադրում, որպեսզի Արևելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովում վիժեցվի Հայաստան- Եվրամիություն համաձայնագրի ստորագրումը:

«Ադրբեջանական լվացքատուն» անունը ստացած միջազգային աղմկոտ սկանդալից հետո էապես կաշկանդված է Բաքվի քաղաքականությունը, սահմանափակված են մանևրելու, եվրոպական մայրաքաղաքներում հարցեր լուծելու նրա հնարավորությունները: Բոլոր հիմքերն ունենք ենթադրելու, որ Բաքուն գործում է Մոսկվայի աջակցությամբ, գուցե նաև՝ հրահրմամբ, մանավանդ արդեն հաստատված փաստ է, որ Ռուսաստանը փորձում է ապօրինի միջամտությամբ ազդել եվրոպական գրեթե բոլոր երկրների ընտրական գործընթացների վրա:

Հայաստանի սերտ համագործակցությունը Եվրամիության հետ չի բխում Ռուսաստանի և Ադրբեջանի շահերից ու նրանց դարձնում է դաշնակիցներ Հայաստանի և Եվրամիության նոր համաձայնագրի ստորագրումը վիժեցնելու հարցում: Իրավիճակի ինտրիգն այն է, որ ֆորմալ առումով դա այս անգամ, ի տարբերություն 2013-ի, կարող է տեղի ունենալ Բրյուսելի մեղքով: Գուցե ռուս-ադրբեջանական նոր «դավադրության» «արդյունավետությունն» է Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի հարցում Մոսկվայի խորհրդավոր «լոյալության» բուն պատճառը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում