«Ընտանեկան բռնության կանպարգելման մասին» օրենքն ընդունելու դիմաց Եվրամիությունից ֆինանսական աջակցություն չի տրվելու, քանի որ օրենքի ընդունման ժամկետները ուշացրել են: Այս մասին, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշել է Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը՝ անդրադառնալով այն մեկնաբանություններին, որ օրենքն ընդունելու հարցում կառավարության շահագրգռությունը պայմանավորված է օրենքի դիմաց ակնկալվող 10-12 միլիոն եվրոյով: