Սերբիայի Նովի Սադ քաղաքում կայացել է երիտասարդների ու պատանիների աշխարհի առաջնությանը, որտեղ փայլուն ելույթ են ունեցել հայ սամբիստները նվաճելով մեկ ոսկե, երեք արծաթե եւ չորս բրոնզե մեդալներ:
90 կգ քաշային կարգում երիտասարդների աշխարհի չեմպիոն դարձել է Գրիգոր Սահակյանը: Ֆելիքս Դանիելյանը (48 կգ), Արթուր Մանուկյանը (56 կգ) եւ Վահագն Չալյանը (82 կգ) բրոնզե մեդալներ են նվաճել:
Պատանիներից Արմեն Նիկողոսյանն (56 կգ) ու Բորիս Շատվերյանն (75 կգ) արժանացել են արծաթե մեդալի, իսկ Նարեկ Համբարձումյանը (87 կգ)՝ բրոնզե:
Աղջիկներից պատվո հարթակին կանգնել է միայն Աննա Մկրտչյանը (+80 կգ)՝ նվաճելով արծաթե մեդալ: