Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության համակարգող Անդրիաս Ղուկասյանի դատավարությունը՝ դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ:
Նախորդ դատական նիստին Անդրիաս Ղուկասյանը կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն էր ներկայացրել։
Անդրիաս Ղուկասյանը շեշտեց, որ արդեն կալանքի տակ է գտնվում 1, 2 տարի, սակայն քրեական գործով նշված ապացույցներով նրան կալանքի տակ պահելու հիմքեր չկան:
Դատարանը մերժել է միջնորդությունը: Անդրիաս Ղուկասյանը կմնա կալանքի տակ: