Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Բոլոր կուսակցությունները վախից չորանալու են, մնալու են միայն մաուզերիստները․ Պավել Մանուկյանի նամակը

ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ Պավել Մանուկյանը հերթական բաց նամակն է հղել կալանավայրից, որը ներկայացնում ենք ստորև։

«Հայաստանն իր լավագույն տղաներին է տալիս, ովքեր էլ իրենց հառաչով շառաչում են. «ով այս դիրքը հանձնի՝ հանձնողի մայրը … այստեղ մեր տղերքի արյունն է թափվել»: Իսկ ձեր աղբանոցից ասում են. «հինգ շրջան պիտի ետ տանք՚, ու դուք ափ շպրտած ձկան նման լռում էք: Մենք ձեզ՝ մեր բերանի վերջին պատառը, իսկ դուք ձեր աղբն ու հա՝ աղբը: Մենք ասում ենք «Արցախը մեր ողջ հայության հայրենիքն է, դուք ասում եք՝ չէ, դուք Արցախի հետ գործ չունեք, միայն ուխտագնացության համար՝ խնդրեմ»:

Դա մեզ՝ Ժիրայր Սեֆիլյանին, Էմիլին և ինձ ասաց Բակոն՝ իր անվտանգության՚ խորհրդի անդամներով: Ես հարցնում եմ. «տղերք դուք ինչ ազգ եք» և ի զարմանս ինձ՝ Կամոն առաջինն է պատասխանում՝ «հայ», մնացածը հարցիցս շփոթված՝ կարկամեցին: Ասում եմ՝ «բա որտեղ է երևում որ հայ եք. Արցախի Հանրապետություն բառակապակցության մեջ դա չի երևում»: Լռում են: Հիմա էլ Քրդստան ու Կատալոնիա եք ճանաչում. ո՞ւմ անունից, ինչի՞ համար եք մեզ՝ հայերիս պատասխանատվության ենթարկում: Արցախը Հայաստան է և վերջ: Այնպես որ, իմ սիրելի արցախցիներ՝ դեպի աղբահանություն, քանի դեռ ցրտերը չեն ընկել, թե չէ, որ ցրտերն ընկան, համ աղբի հոտն է ձյան տակ քողարկվելու համ էլ՝ սառած աղբը բահով ու եղանով չես հանի:

Իսկ եթե թողեք գարնանը, գարնանը ազգով մի երգ ենք երգելու` Էս ինչ դաժան էր էս տարվա գարուն Հեչ մեգ լը չեղավ հասներ խեղճ հայուն Կռունկներ դարձանք էդ Ծովասարում Թոնրածուխ կդրավ Հայոց սարերում: Իսկ հիմա աղբահանություն չանելու դեպքում ինչ է սպասվում մեզ, հյուծաղբին հաջորդում է պատերազմ և նախօրոք ծրագրավորված տեղահանություն: Ձեզ դիմավորողների երկու բանակ է սպասում` մեկը Հրանուշ Հակոբյան, Հերմինե Նաղդալյան… դպրոցների և մանկապարտեզների տնօրեններ՝ մինչև ՀՀԿ տատիկ, որոնք վայ-վույ անելով, «տառապած» կրծքներին սեղմելով, ապահովելու են գաղթյալ ընտանիքներին տաք կացարաններով Երևանում և մարզերում, ինչպես և տաք կերակուրով և այլ պարագաներով, ու ներկայանալու են որպես աստծո հրեշտակներ: Իսկ մյուս բանակը էգ առյուծների սևազգեստ և ոչ միայն սևազգեստ մայրերը` պահանջելով ձեզանից իրենց որդիներին, չէ՞ որ նրանք իրենց որդիների կորուստի գինը տեսնում էին մի պատառ ազատագրված հայրենիքով: Այնպես որ, ձեզանից շատերը այդ դրախտի ծոցին չեն արժանալու, մանավադ որ այդ նույն մայրերը պատառ-պատառ են անելու ձեզ դիմավորող հարամզադաների կրծքերը. չէ՞ որ նրանք են մեզ հասցրել այս իրավիճակին ու նրանց զավակների քթից մի կաթիլ արյուն չի պակասել հայրենիքի պաշտպանության համար:

Ձեզ լռեցնելու համար որոշներին տեղավորելու են հարմար աշխատանքի, որի արդյունքում հազարավոր ոստիկանների, քրեակատարողական հիմնարկների, դատական համակարգի, անվտանգության, հարկային, մաքսային աշխատակիցների նետելու են փողոց: Իսկ դուք այդ գործերում անփոխարինելի եք. ես հո դա գիտեմ: Եվ ի՞նչն է հետաքրքիր. այն, որ դուք ստիպված ծառայելու եք մի մարդու, որը ձեզ դարձրեց հայրենազուրկ, պատվազուրկ և ստոր արարածներ: Վովայի պատժիչ ենիչերիների գնդին փոխարինելու է «մալատոկը»: Այդ դեպքում Վովայի ենիչերիներն էլ են ընկնելու «մալատոկի» տակ` ժամանակին իրենց վստահված «սրբազան» գործում թերանալու ու հիմա հանկարծ այլ խաղեր չտալու համար: Իսկ այն հատ ու կենտ անհատներն ու փողոց նետվածները, ովքեր կփորձեն ինչ-որ բան նախաձեռնել, ընդիմանալ կամ իրավիճակ փոխել, նրանց էլ «մաուզերիստները» շան սատակ կանեն` ազգային գիտակցություն արթնացնելու համար: Քանզի այդ գաղափարախոսությունը նրանցն է, և այդ վկայականի տակ իրենց կնիքն են դրել թե՝ Սուլթան Համիդը, թե՝ Նիկոլայ ցարը, թե՝ երիտթուրքերը, թե՝ Վ. Իլյիչը…

Եվ զարմանալին այն է, որ բոլորն էլ կարմիր կնիքով են կնքված: Վլադիմիր Վլադիմիրովիչը բացահայտել է գաղտնիքը, զայրացել և այս անգամ ծիածանագույն կնիքով է կնքել, որ էլ ուրիշ գործով չզբաղվեն: Հա, մի բանն էլ է շատ լավ լինելու. բոլոր կուսակցությունները վախից չորանալու են, մնալու են միայն մաուզերիստները: Ինչպես ասացի, նրանք պետք են գալու սփյուռքին ահաբեկելու համար` Հայաստանը ձեզ համար արգելված տուրիստավայր է: Մի արի տուն, կամ՝ գալուց էլ քսակդ թող, նոր գնա, հետո էլ՝ ոչ թե դեմ ըլլալով կողմ քվեարկեք, այլ՝ կողմ ըլլալով կողմ քվեարկեք: և երբ ախմախ վերջին բոլշևիկը խոսում է, ինչքան էլ որ այն ամբախ զամբախ լինի, աշխույժ ծափահարեք, թե չէ էս վերջին համաժողովը ինչի էր նման, ոնց որ մեռելատուն լիներ: Կարճ ասած չեմ ուզում նկարագրել, սկսվելու է եղբայրասպան նախճիրը: Մեծ սիրուց ծնվելու է մեծ ատելությունը, իսկ ատելությունը կործանարար է: և Հայաստանը, որը թանգարան է բաց երկնքի տակ, վեր է ածվելու ջարդի ձորերի, գերեզման բաց երկնքի տակ, և դառնալու ենք մարդկության համար մի սև խոռոչ: Կացնի պոչը մեզանից է կամ ավելի դիպուկ՝ մեր ցեց մեր անձից: Ազգովին նորից հիշելու են մեծն Նժդեհի ասածը. «Հայ մայրեր օձ ծնեք, կարիճ ծնեք, բայց բոլշևիկ մի ծնեք, թե չե սրանք ձեր արգանդն էլ կչորացնեն»:

Եվ հետաքրքիրն լինելու է այն, որ Նժդեհի բութ, անառակ, ագահ, հայրենադավ, անբարտավան ու գարշածին ապօրինի թոռները` հանրապետականները, իրենց հետ նաև իրենց պառավաբոզ տատիկները, անմոռուկները իրենց դոշներին փակցրած, ախմախու սարի վրա շրջան են կազմելու ու խեղճ ու կրակ Գինոսյան Գագոն սրանց Մշո ու Սասունի քոչարի պարել պիտի սովորացնի: Իսկ եթե ականջալուր լինեք ձեր անկոտրուն ու մշտարթուն զինվորներին լինելու է հետևյալը` աղբահանությունից հետո

1.Ադրբեջանը չի գնալու ոչ լայնածավալ և ոչ էլ հիբրիդային հյուծող պատերազմին

2.Գնալու դեպքում Հայկական բանակը շատ կարճ ժամկետում ջախջախելու է այդ բազմախաչասերված բանակին և դուրս է վռնելու ողջ Կուր-Արաքսյան հովտից

3.Սփյուռքը և բռնագաղթվածները ետ են գալու, իհարկե մասամբ և լծվելու են հայրենաշինության սրբազան գործին

Ձեր Սասնա Ծուռ Պավել Մանուկյան»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում