Thursday, 28 03 2024
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի

Հայաստան-ԵՄ համաձայնագրի լիովին հակառակ էֆեկտը հայկական ատոմակայանի համար

Բոլորովին զարմանալի չէ, որ Հայաստան-ԵՄ համաձայնագրի հրապարակումից հետո Հայաստանի եվրաինտեգրացիայի դեմ հակաքարոզչության թիրախ դառնում է համաձայնագրի դրույթը, որը ենթադրում է հայկական ատոմակայանի շահագործումից հանելը: Հակաքարոզչությունը լայնորեն օգտագործում է այդ դրույթը, ինչը, սակայն, կրում է ակնհայտ մանիպուլյացիոն բնույթ:

Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը բացարձակապես չի ենթադրում հայկական ատոմակայանի փակում: Այն, որ ատոմակայանը ռազմավարական նշանակության օբյեկտ է և, տնտեսական, էներգետիկ առաքելությունից բացի, ունի ռազմաքաղաքական առանցքային նշանակություն, թերևս չունի ավելորդ բացատրության կարիք:

Այդ տեսանկյունից, իհարկե, լիովին հասկանալի է այն, որ թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը պարբերաբար խոսում են հայկական ատոմակայանի դեմ և հանդես գալիս այն փակելու պահանջներով ու կոչերով: Սակայն երբ խոսքը վերաբերում է Հայաստան-ԵՄ տիրույթին, ապա ատոմակայանի փակման դրույթն այդ առումով ունի ավելի շատ դեկլարատիվ նշանակություն և պայմանավորված է բացառապես ստանդարտներով, որ կան եվրոպական էներգետիկ քաղաքականությունում: Այդ ստանդարտները բերում են հայկական ատոմակայանը շահագործումից դուրս բերելու եզրահանգման, որովհետև հայկական ատոմակայանը չի համապատասխանում եվրոպական էներգետիկ քաղաքականության առավել բարձր և արդիական պահանջներին:

Մյուս կողմից՝ հայկական ատոմակայանը համապատասխանում է այդօրինակ կառույցների համար անվտանգության, այսպես ասած, նվազագույն պահանջներին և բացարձակապես վտանգ չի ներկայացնում շահագործման տեսանկյունից: Եվ այդ հանգամանքը հիանալի են գիտակցում նաև Եվրոպայում, ինչի շնորհիվ Հայաստանի ու ԵՄ-ի միջև այդ հարցում կա, այսպես ասած, չգրված կոնսենսուս, որոշակի բանաձևի տեսքով՝ հայկական կողմը համաձայն է շահագործումից հանել ատոմակայանը, սակայն համարժեք էներգահզորություն կառուցելուց հետո: Ընդ որում, համարժեքը անկասկած լոկ մեգավատային հզորությունը չէ, այլ նաև ցիկլային, պրոֆիլային բնույթը, այսինքն՝ էներգետիկ անկախություն ապահովելու ներուժը:

Հայաստանի ու Եվրամիության միջև այդ կոնսենսուսը առկա է արդեն տարիներ շարունակ, և դրա պայմաններում հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը մեկ անգամ արդեն երկարաձգվել է, իսկ Եվրամիության, այսպես ասած, պահանջը՝ ատոմակայանը փակելու վերաբերյալ, ամենևին շրջանակային համաձայնագրում չէ, որ արտացոլվում է: Այդ պահանջը կա վաղուց, և վաղուց կա դրա շուրջ վերը նշված կոնսենսուսը Եվրամիության ու Հայաստանի միջև:

Ըստ այդմ, Հայաստան-ԵՄ համաձայնագիրը գործնականում բացարձակապես չի ենթադրում ատոմակայանի փակում և Հայաստանի էներգետիկ անկախության ու նաև ռազմաքաղաքական ներուժի էապես նվազեցում: Ավելին, խնդիրը Հայաստան-ԵՄ հարաբերության տիրույթ ֆորմալ արձանագրումով տեղափոխելը գործնականում էապես նվազեցնում է թուրքական և ադրբեջանական հակաքարոզչության դե ֆակտո քաղաքական ազդեցությունը և ըստ այդմ ապահովագրում հայկական ատոմակայանի, այսպես ասած, քաղաքական գոյությունը:

Այդ իմաստով Հայաստան-ԵՄ համաձայնագրի քաղաքական էֆեկտը Հայաստանի ատոմակայանի համար լիովին հակառակ բնույթի և տրամաբանության է, քան փորձ է արվում ներկայացնել Հայաստան-ԵՄ համաձայնագրի դեմ հակաքարոզչության համատեքստում: Պարզապես այդ համաձայնագիրը, իհարկե, դե յուրե հակառակ թվացող ձևակերպումով, սակայն դե ֆակտո Հայաստանի ատոմակայանի կամ, այսպես ասած, միջուկային ներուժի համար ապահովում է նաև այլ քաղաքական գործընկեր՝ Ռուսաստանից բացի:

Թերևս հենց դա է նաև խնդիրը, որը հարցը դարձել է թիրախ և ոչ միայն Եվրամիության հետ համաձայնագրի դեմ քարոզչության նպատակը: Մոսկվային, իհարկե, մտահոգում է միջուկային ներուժի մասով Հայաստանի այլընտրանքային քաղաքական հարթակի առկայությունը, երբ Երևանը կարող է հարց լուծել այդ առումով նաև առանց Ռուսաստանի: Ընդհուպ Հայաստանում նոր և արդիական ատոմակայանի կառուցման հարցի քննարկումը Եվրամիության հետ, որի, այսպես ասած, մեկնակետ կարող է լինել Հայաստան-ԵՄ համաձայնագրում ատոմակայանի խնդրի արտացոլումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում