«Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարգի փաստաթուղթը հրապարակվում է այն ժամանակ, երբ բանակցող կողմերը համաձայնություն են տալիս: Մենք տեսանք, որ Եմ հանձնաժողովն ու Հայաստանի Հանրապետությունը շահագրգռված էին հրապարակել, դա նշանակում է, որ գոնե երկու կողմերն էլ շահագրգռված են այն մոտակայում վավարեցնելու հարցում»: «Հայաստան- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր․ հեռանկարներ ու հնարավորություններ» թեմայով քննարկման ժամանակ ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Նրա խոսքով, փաստաթղթի հրապարակումը նաև նշանակում է, որ այս պահին բացահայտ ու ակնհայտ միջամտություններ դրսից չի ակնկալվում, ինչպես եղավ 2013 թվականին: