Տուգանքների դեմ բողոքող անհատ տաքսու վարորդները պահանջում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի հրաժարականը: Այսօր մի խումբ տաքսու վարորդներ բողոքի ակցիա իրականացրին:
Տաքսիստները նախարարի կողմից նման օրինագիծ ԱԺ բերելը համարում են Ալիևի գործելաոճ:
Նշենք, որ տաքսու վարորդները բողոքում են այն փաստից, որ որոշ ընկերություններ տաքսի ծառայություն են մատուցում, սակայն գրանցված չեն որպես տաքսի ծառայություններ, և չեն վճարում նույն գումարները, ինչ մյուս տաքսի ծառայությունները: