Տուգանքների դեմ բողոքող անհատ տաքսու վարորդները պահանջում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի հրաժարականը: Այսօր մի խումբ տաքսու վարորդներ բողոքի ակցիա իրականացրին, որի ժամանակ «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը նախարարին անգործության մեջ մեղադրեց:
«Ազգային ժողովի դիմաց ցույց արեցինք, ԱԺ բոլոր խմբակցությունները մեզ դիմավորեցին, խոսեցին մեզ հետ եւ տնտեսական հանձնաժողովում առ այսօր քննարկումներ են գնում այդ թեմայով: Բայց նախարարն ի՞նչ արեց՝ ՀՀԿ տատիկին ուղարկեց մեզ անիծելու, միայն ուզում եմ ասել, որ նախարարն իր մորն ուրանում է, բայց ՀՀԿ տատիկին մայր հայտարարում»,-ասաց նա: