«Գլխացավը չեն բուժում գլուխը կտրելով»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով ՄԻԵԴ վճիռների պատճառով Հայաստանում դատավորներին պատասխանատվության ենթարկելու խնդրին։
Նախարարի խոսքով բավարար է երկիրը գնա դատավորին պատժելու ճանապարհով այն պատճառով, որ երկիրը պարտվել է եվրոպական դատարանում, դրանից հետո կունենանք հերթական գործը ՄԻԵԴ-ում, այդ անգամ արդեն երաշխավորված պարտությամբ։ Այսինքն նախարարը նկատի ուներ, որ արդեն դատավորը կարող է դիմել ՄԻԵԴ՝ վիճարկելով դատավորին նյութական պատասխանատվության ենթարկելու հարցը։
Արդարադատության նախարարի խոսքով հարցի լուծումը տրված է նոր Սահմանադրությամբ, երբ սահմանվել է դատավորի ներքին և արտաքին անկախության երաշխիքները։
Առավել մանրամասն՝ տեսանյութում