ԱԺ-ում Ընտանեկան բռնության մասին օրինագծի շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը մտավախություն հայտնեց, որ կարող է ընտանեկան բռնության դեմ պայքարելու մեր ցանկությունը չպսակվել հաջողությամբ. «Մենք ուզում ենք մեր իրականություն ներմուծել օրենք, որի շատ դրույթներ համահունչ չեն մեր ազգային հոգեկերտվածքին»:
Պատգամավորի կարծիքով՝ օրենքի այն դրույթը, ըստ որի՝ ոստիկանությունը կարող է սահմանափակել ծնողի և երեխաների տեսակցությունը, հակասում է Սահմանադրության 37-րդ հոդվածին:
Մանրամասները՝ տեսանյութում: